20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ֆուտբոլը խառնել “Հարսնաքար”-ի դեպքի հետ նորմալ չէ. Վահան Հովհաննիսյան

“Սա հարցի լուծման  սկիզբն է: Այն, ինչ տեղի է ունեցել, ունի երկու երես` քրեական, ինչի  համար մարդիկ են ձերբակալված եւ պետք է  օրենքի ողջ խստությամբ պատասխան տան, ինչը պահանջել է մեր կուսակցությունը եւ երկրորդը` բարոյական: Բարոյական հատվածում Ռուբեն Հայրապետյանը ճանաչել է իր մեղավորությունը, իր բարոյական պատասխանատվությունը ընդունել է եւ համապատասխան կերպով վարվել է: Այդ քայլը կարելի է բարձր գնահատել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը` անդրադառնալով “Հարսնաքարի” միջադեպքից հետո մանդատից հրաժարվելու /ՀՀԿ-ական պատգամավորը արդեն ԱԺ նախագահին է ներկայացրել մանդատից հրաժարվելու մասին դիմումը/ Ռուբեն Հայրապետյանի քայլին:

Վահան Հովհաննիսյանի խոսքով, քննիչ մարմինը պետք է պարզի, թե որքանով է հարցի բարոյական կողմն առնչվում քրեականն: “Մի բան պարզ է, որ օլիգարխներն այնքան են  լկստվացրել իրենց թիկնապահներին, որ նրանք կարող են այսպիսի մի բան անել, առանց հրահանգի:  Ես չեմ կարծում, որ ինչ-որ մեծահարուստ կարող է իր թիկնապահներին հրահանգ տալ, թե  ծեծեք, որ մեռնի, բայց այն ձեւը, որի մեջ նրանք դաստիարակված են, արդեն իսկ ենթադրովում է, որ նման բան կարելի էսպասել”,-շարունակել է Վահան Հովհաննիսյանը:

Henaran.am-ի դիտարկմանը, թե եղելությունից հետո Ռուբեն Հայրապետյանը կարո՞ղ էր ավելին անել, քան այն հայտարարությունը, որը տարածվեց, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. “Դժվարանում եմ ասել, որովհետեւ հայկական քաղաքական – հասարակական մշակույթի մեջ յուրահատուկ դեպք է, երբ հասարակական ճնշման տակ նման որոշում է կայացվում, բայց, ասենք Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կապել դա, որը քաղաքական պաշտոն չէ, չգիտեմ, որքանով է ճիշտ: Կարծում եմ  ավելի կարեւոր կլիներ Ռուբեն Հայրապետյանի առջեւ դնել պահանջ նյութական առումով  ապահովել բոլոր տուժած ընտանիքները` զոհվածի եւ տուժածների ընտանիքը”:

Նրա խոսքով, բարոյական փոխհատուցումից զատ աշխարհում տարածվածէ նաեւ նյութական փոխհատուցումը, իսկ Ֆուտբոլի Ֆեդերացիայի պաշտոնից մարդուն կարելի է հանել միայն, եթե Հայստանում վատ  ֆուտբոլ կա: “Ֆուտբոլը խառնել “Հարսնաքար”-ի դեպքի հետ, չեմ գտնում, որ նորմալ երեւույթ է : Ծայրահեղությունների մեջ չի կարելի ընկնել”,-կարծում է Վահան Հովհաննիսյանը:

Հավելենք, որ քաղաքացիական հասարակությունը պահանջում է Ռուբեն հայրապետյանին հեռացնել նաեւ ՀՖՖ նախագահի պաշտոնից:

Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանին պատկանող  ”Հարսնաքար” ռեստորանային համալիրում տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո, երբ ռեստորանի անվտանգության աշխատակիցների դաժան ծեծի հետեւանքով մահացավ ռազմական բժիշկ, 35-ամյա Վահե Ավետյանը, հասարակական ճնշման տակ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ