25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ցավում եմ, երեխաները մեղավոր չեն․ Մհեր Մկրտչյան

Նիկոլը շատ է սիրում Նիկոլ անունը: Նույնիսկ վարչապետ դառնալուց հետո Նիկոլը Նիկոլի մեջ մի յուրահատուկ խորհրդանիշ էր տեսնում` ինչպես Ֆիդելը Կուբայում, այնպես էլ Նիկոլը Հայաստանում:
Բայց անունը ուրիշ բանի խորհրդանիշ դարձավ:
 
Չգիտեմ ինչ են զգում նրա հարազատները երբ մտնում են սոցցանցեր` Նիկոլ անվան կողքը հիմա տեղ են գտել բազում բազում բնութագրեր` բառարանում տեղ չգտած բնութագրեր:
 
Չգիտեմ ինչ են զգում հարազատները երբ տեսնում են թշնամի երկրի ղեկավարի ծաղրանքը…
Որն է կշեռքի մյուս կողմը`Զատո պապաս վարչապետ ա? Լավ, եթե դա ձեզ բավական է` չեմ վիճի:
 
Ազգանունը փոխանցվում է ժառանգությամբ: Դուք գիտեք, որ պատմության գրքերը կթարմացվեն ու կմնան երկար` ավելի երկար քան կապրեն ձեզնից վախեցող պատգամավորները, ձեզ հավատարիմ դերասանները և ձեզ պաշտպանող բրոնեժիլետով պահապանները: Ցավում եմ: Երեխաները մեղավոր չեն: Գրում է կինռեժիսոր Մհեր Մկրտչյանը։ 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ