28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Դատավորները հայտարարել են, որ չեն ցանկանում՝ այս Ազգային ժողովն իրենց ընտրի․ Ժողովուրդ

Ռուբեն-Վարդազարյան

Այսօր ժամը տասից խորհրդարանում պետք է մեկնարկեր ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի եւ դատավորի ընտրություններ։ Սակայն երեկ ուշ երեկոյան պարզ դարձավ, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը գրություն է ուղարկել ԱԺ նախագահին եւ խնդրել հանել այս հարցերը օրակարգից։

Որպես պատճառաբանություն նշվել է, որ թեկնածուները մինչեւ այժմ չեն հանդիպել խմբակցություններին, նաեւ վերջիններս նպատակահարմար չեն համարել հետպատերազմյան այս իրավիճակում նման քննարկման մասնակցել։ Օրաթերթի տեղեկություններով, իրականում այս հարցը օրակարգից հանվել է, քանի որ դատավորները դատական համակարգում հայտարարել են, որ չեն ցանկանում, որպեսզի այս Ազգային ժողովը իրենց ընտրի, ուստի հրաժարվում են գնալ:

Ավելին դատական համակարգում ենթադրում են, որ դատավորների ԱԺ չներկայանալը ունի՝ եւս մեկ կարեւոր պատճառ: Այս ընթացքում խորհրդարանը դժվարությամբ է քվորում ապահովում նույնիսկ իր համար կարեւոր հարցերի դեպքում եւ այս իրավիճակում խորհրդարանը չէր կարողանա քվորում ապահովել դատավորների հարցում։

Այս թեկնածուների ընտրության համար անհրաժեշտ է ձայների երեք հինգերորդը, ասել է, թե որակյալ մեծամասնություն: Ուստի ենթադրվում է, որ այս հանգամանքը եւս պատճառներից մեկն է եղել ,որ դատավորները չգան ԱԺ։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ