20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հիմա մենք ծնկի իջած, ողորմություն ենք խնդրում այսուայն երկրից, բայց պետք է ոտքի կանգնել. Վազգեն Մանուկյան

Մեր պայքարը քաղաքական պայքար չէ, մեր պայքարն իշխանափոխության պայքար չէ, այլ ազգային պայքար, որը մղել ենք և՛ 200 տարի առաջ, և՛ 1000 տարի առաջ, ԱԺ-ի դիմաց հանրահավաքի ժամանակ ասաց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Նույնն է: Օտարի միջոցով կոտորվել է մեր ամբողջպետությունը: Այն, ինչ արվեց Արցախի հետ շարունակելու են անել Հայաստանի հետ: Մենք այս տարածաշրջանի միակ հաղթած պետությունն էինք, համարվում էինք ամենահզոր բանակն ունեցողը: 2.5 տարում այդ ամենը ոչնչացավ», – ասաց նա՝ հիշեցնեով, որ բանակն իր պաշտոնավարման օրոք է հաղթանակ տարել, և ինքն այժմ էլ պատրաստ է առաջնորդելու ժողովրդին՝ հաղթանակ կերտելու:

Վազգեն Մանուկյանի խոսքով՝ հիմա մենք, ծնկի իջած, ողորմություն ենք խնդրում այսուայն երկրից:

«Գնանք միասին, կհաղթենք: Սա երկար տևել չի կարող: Առջևում տեսնում եմ, թե ինչպես ենք արդար ու հզոր պետություն դառնալու: Բոլորս դեպի հաղթանակ», – ասաց վարչապետի թեկնածուն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ