25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երանի այդպես «շատ լավ» քո հոր կամ պապի հետ վարվեին. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երանի այդպես «շատ լավ» քո հոր կամ պապի հետ վարվեին կամ հենց քեզ հետ, այ անհայրենիք․․․

Բոլոր խելքը գլխին մարդիկ եւ կառույցները ահազանգում են, որ ադրբեջանցիների ձեռքին հայ ռազմագերիները դարձել են անպաշտպան, որ գերի վերցված պապիկներին են մորթում/նայեք տեսանյութերը/, որ գերիներին ծաղրում են, ականջ ու քիթ են կտրում, որ միզում են նրանց վրա, որ գլուխներն են կտրում, որ ամենաանմարդկային կտտանքերի են ենթարկում։

Նամակներ ենք գրում աշխարհի բոլոր կառույցներին, մարդու իրավունքների պաշտպանները փաստեր են դնում ՄԻԵԴԻ-ի առաջ, քանի որ ամեն րոպեն կարեւոր է։ Գերիների եւ անհետ կորածների հարազատները ՊՆ-ի եւ կառավարության դիմաց անհույս պահանջում են իրենց զավակներին, անհույս սպասում են, իսկ սրանք, էս անհայրենիքները, թուրքի առաջ ծռվածները շարունակում են իրենց ծրագրերը իրականացնել, որ հենց թուրքիայում են երկնել։ Այսօր ԱԺ-ում մի «թրքուհի» հայտարարում է, թե ադրբեջանում հայ գերիների հետ «շատ լավ են վարվում», երանի այդպես շատ լավ քո հոր կամ պապի հետ վարվեին, կամ՝ հենց քեզ հետ, այ անհայրենիք։ Մեկ ուրիշն էլ, մի դարավոր զզվելի սրիկա էլ հայտարարում է թե ադրբեջանի հետ պետք է դիվանագիտական հարաբերություններ սկսել։

Լավ, ես չեմ, դուք եք, ես՝ հանրապետականս չեմ, դուք եք, ես՝ «նախկինս» չեմ, դուք եք, այ ժողովուրդ, այ մտածող մասսա, այ անուղեղ մասսա, այ «մտավորական» մասսա, այ հիմար եւ նիկոլասեր մասսա, այ անուղեղներ, կամ՝ այլ ուղեղավորներ, փորձեք մի քիչ, գեթ մի քիչ ուղեղներիդ զոռ տալ․․.
Էս ամենը ի՞նչ կարելի է կոչել, այս թրքասիրությունը, այս հայատյացությունը․․.

Մոռացա՞ք Գուրգեն Մարգարյանին, Քյարամ Սլոյանին, մյուսներին, մոռացա՞ք թուրքի յաթաղանը, մոռացա՞ք ձեր պատմությունը, մեր ժողովրդի պատմությունը․․Մոռացա՞ք…

Եթե ձեզ թվում է ապրում եք Եվրոպայի կենտրոնում եւ ձեր հարեւանը ֆրանսիացին, կամ, անգամ գերմանացին է եւ թուրքը այլեւս թուրք չէ, ուրեմն դուք երիցս անասուն եք։ Հիշեք, թե Ֆրանսիայի կենտրոնում հենց պատերազմի օրերին ինչպես ջարդեցին փողոցը փակած հայ տղայի գլուխը, նույն այդ թուրքերը, այո, եվրոպականացված թուրքերը․․Եթե էս ամեն ինչը դու մոռացաք կամ ձեզ համար հեչ բան է, ուրեմն երիցս դավաճան եք, ուրեմն դուք երիցս թուրքացածների ժառանգներ եք, ուրեմն դուք սրիկա հողատու եք, ուրեմն, ռադներդ քաշեք ու գնացեք ադրբեջան, թուրքիա եւ ապրեք, քիրվայություն արեք, իրար գլուխ կտրեք, իրար գլուխ կերեք․․.

Մաքրվեք մեր երկրից․.․Մաքրվեք․․․Էս ինչ կեղտի մեջ հայտնվեց մի ամբողջ պետություն, մի ամբողջ ժողովուրդ, մի ամբողջ ազ․․․Այ լղոզվածներ, այ ծախվածներ, այ հուդաներ․․․
Նիկոլհողատուն պետք է հեռանա ու դրա ամբողջ թայֆեն պետք է հեռանա, այլ բան չի քննարկվում․․.»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ