24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ավտովթարից տուժածը կոմայի մեջ է

Հուլիսի 4-ին, կեսգիշերին մոտ Գյումրիում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում տուժած Միխայել Գրիգորյանը տեղափոխվել է Երեւանի Էրեբունի բժշկական կենտրոն: Henaran.am-ի տեղեկություններով նրա վիճակը ծայրահեղ ծանր է, եւ Գրիգորյանը դեռ կոմայի մեջ է:

Հիշեցնենք, որ ըստ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում ‘Օպել Վեկտրա’ մակնիշի 20 օօ723 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` 1988թ. ծնված Լեւոն Թոփչյան) բախվել է տնակին, ինչի հետեւանքով Լ. Թոփչյանը եւ ուղեւոր Մ. Գրիգորյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:

Փրկարարները մեքենայից դուրս են բերել տուժածներին, ովքեր հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Լ. Թոփչյանը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ