24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ո՞վ է պահուստային տարբերակը։ Փաշինյանը չի վստահում անգամ Արարատ Միրզոյանին․ Հրապարակ

Թեպետ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ապաքինվելուց հետո խմբակցությունում հայտարարել է, թե ինքը մինչեւ վերջ մնալու է Փաշինյանի կողքին, սակայն զուգահեռաբար իր շուրջը կոնսոլիդացիա է փորձում ձեւավորել:

Մեկ շաբաթվա ընթացքում նա հանդիպել է կաթողիկոսի, ՄԻՊ-ի, ՍԴ նախագահի հետ, երեկ արտգործնախարարին էր հրավիրել ԱԺ, առավոտյան այցելել էր Եռաբլուր, երեկոյան ընդունել բուհական ու գիտական շրջանակներին:

Ասում են՝ նրա թիմից նույնիսկ պատգամավորներ են մեկնել ԱՄՆ՝ քաղաքական հանդիպումների, սակայն չկարողացանք պարզել՝ մեկնե՞լ են, թե՞ ուղղակի նման մտադրություն կա:

Չի բացառվում, որ լարումը պիկին հասնելու պահին Փաշինյանը որոշի խաղարկել Միրզոյանի տարբերակը՝ իր փոխարեն վարչապետ կարգելով: Չնայած Փաշինյանը մեկ ժամ անգամ չի ուզում բաժանվել վարչապետի աթոռից եւ ոչ մեկին, այդ թվում՝ Միրզոյանին, չի վստահում

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ