24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երկու հայ գրոհային` Վազգեն Սիսլյանն ու Հակոբ Ջուլֆայանը վիրավորվեցին. բացառիկ մանրամասներ/վիդեո/

1981 թվական: Սեպտեմբերի 24: Փարիզ: Քսանից քսանչորս տարեկան չորս հայ երիտասարդներ գրոհում են Հոսման պողոտայի վրա գտնվող թուրքական հյուպատոսարանն ու գրավելով` մոտ վաթսուն հոգու պատանդ վերցնում: Սկսվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) “Եղիա Քեշիշյան” մարտախմբի “Վան” գործողությունը: Փոխհրաձգության ժամանակ հյուպատոսարանի թուրք հսկիչ-պահապանը սպանվում է, երկու հայ գրոհային` Վազգեն Սիսլյանն ու Հակոբ Ջուլֆայանը` վիրավորվում, հիվանդանոց են տեղափոխվում: Սակայն նրանց մարտընկերներ Գեւորգ Գյուզելյանն ու Արամ Բասմաջյանը պաշարումը շարունակում են եւ երկար բանակցություններից հետո համաձայնում են պատանդներին բաց թողնել միայն պայմանով, որ իրենց նկատմամբ քաղաքական դատ տեղի ունենա:

Տեղի ունեցավ դատը՝ «Հայերի դատը Փարիզում»: Դատի ընթացքում բավականին հուզիչ ու փաստացի պատկերներ՝ լույս սփռեցին աշխարհասփյուռ հայերի ճակատագրի վրա:

ԱՍԱԼԱ-ի մարտիկները դատապարտվեցին ազատազրկման….տարիներ անց նրանցից ոմանք եկան՝ Մայր հայրենիք ընդմիշտ բնակության համար….

՛՛Շատերը կարծում են, որ մենք քիլլերների մի օֆիս ենք ու գիշեր-ցերեկ թուրք կսպանենք կամ մարդ սպանելով ենք զբաղված…..դա սխալ է….իսկ Հայաստանի համար ասեմ….մի երեք –չորս անգամ մերժվեցի….՛՛,-մեզ հետ զրույցում պատմեց Վազգեն Սիսլյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ