24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սասուն Միքայելյանը գազալցակայանը խլել և սեփականաշնորհել է

«ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը  հոկտեմբերի կեսերին վիրավորվել էր Արցախում: Նա երկու անգամ վիրահատվել է:

Միքայելյանը վիրավորում էր ստացել ոտքի ու մեջքի հատվածներում։ Հատկապես ծանր է ոտքի վիճակը, վնասվել է նյարդը, Միքայելյանի ընկերները չեն բացառում, որ դեռ երկար ժամանակ նա չկարողանա քայլել»:

Hayeli.am-ը հիշեցնում է, որ 2018-ի հեղափոխության ժամանակ նա եղել է Նիկոլ Փաշինյանի կողքին, և հաղթանակից հետո պատգամավոր է ընտրվել Իմ քայլը խմբակցությունից:

2019-ին «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում վարչության նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել էր «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Մեր ունեցած տեղեկություններով՝ այս ընթացքում, հեղափոխությունից 6 ամիս անց նա կարողացել է տիրանալ Երևան – Հրազդան ճանապարհին գտնվող գազալցակայանին, որը ժամանակին շահագործել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, սակայն պատկանել է Գազպրոմ Արմենիային: Խլելուց հետո, սակայն, Սասուն Միքայելյանը կարողացել է նաև սեփականաշնորհել այն:

 Հիմա արդեն հասկանալի է, թե ինչու էր Սասուն Միաքայելյանն ասում. «…Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր է, քան Արցախյան ազատագրական պատերազմը»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ