29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետ. բյուջե է մուտքագրվել 2.15 մլն.դր. գումար

image_16654

    ՀՀ բնապահպանության նախարարության՝ 06-10.10.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների ևԲնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.78 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել է 923.9հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

     

 Մասնավորապես` Լոռու տարածքային բաժնի կողմից հայտնաբերած ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 22.5 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման    գործի քննության  արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում:

Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերած հողերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 300.3 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում  հայտնաբերած  խախտման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում:

Շիրակի և Կոտայքի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում  հայտնաբերած  առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազարական դրամ  գումարի վարչական տուգանքի  որոշումներ:

    Տավուշի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված ջրերի պահպանության նորմերի խախտումների համար կայացվել է 700.0 հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի երեք որոշում և հաշվարկվել է  489.1 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

       Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ընդերքի ապօրինի օգտագործման  երկու գործերի քննության  արդյունքում  երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

 

Տավուշի տարածքային  բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության նորմերի խախտումների համար  կայացվել է 100.0հազ.դր. գումարի  վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 110.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

  Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման  

չորս գործի քննության  արդյունքում  չորս ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 400.0 հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի որոշումներ:

         Գեղարքունիքի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում  հայտնաբերած խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում իսկ առգրավված 9.4կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:   

    Վայոց ձորի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում  հայտնաբերած ձկան ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 2.15 մլն.դր. գումար:                         

 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ