28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Գերիների իրական թվաքանակի, վերադարձվելիների և չվերադարձվելիների հետ կապված մութ հեռանկարը

timthumb (1)

Հայ ռազմագերիների` Բաքվում ենթադրյալ հաղթական շքերթի մասնակցելն այլևս հրապարակայնորեն թշնամի պետության կողմից հերքելը Հայաստանում բոլորս նվաճում ենք համարում։

Իհարկե, այդպիսի շքերթին մեր գերիների քայլելն անպատկերացնելի նվաստացուցիչ և ցավալի մի բան էր լինելու։ Ստորացում և անձնական անարգանք։ Անարգանք, որ Հայաստանում, սակայն, այդպիսին չպիտի համարվեր։ Չպիտի համարվեր, որովհետև գերին իր արժանապատվության տերը չէ, ինքնուրույն որոշումներ անկարող է կայացնել և ողջ մնալու համար պարտավոր է ենթարկվել հանցագործ գերեվարի հրամաններին։ Հետևաբար գերու ստորացումն իրականում ստորացում չէ։ Այն ցույց է տալիս գերեվարողի ստոր բնույթը միայն։

Եվ այստեղ հրապարակ է գալիս երկու միտք, որ առաջին հայացքից խորապես մերժելի են, բայց շքերթի հրեշավոր գաղափարի նողկալի իրականացման պարագայում հայկական կողմի համար կարող էին երկու թաքնված օգտակար արդյունք ունենալ, եթե, իհարկե, «օգտակար» բառն ընդհանրապես կարելի է այս քստմնելի թեմայի համատեքստում կիրառելի համարել։

Առաջին՝ ռազմագերիների` որևէ պետության կողմից վերջին օրինական քայլեթը հաղթական շքերթում տեղի է ունեցել Խորհրդային Միությունում` Երկրորդ համաշխարհայինում հաղթանակից հետո։ Օրինական, որովհետև դրանից հետո Ժնևի կոնվենցիաներով այդպիսի քայլերթերն արգելվեցին։ Վերջին լայնորեն լուսաբանված դեպքը ռուս-ուկրաինական կոնֆլիկտին է վերաբերում, բայց այդտեղ ստորացման քայլերթ անցկացնող ռուսազգի ինքնահռչակ հանրապետությունը պետական միավոր չէր, և թեև երևույթը խիստ մերժելի էր, բայց միջազգային իրավունքի տեսանկյունից ապօրինի չէր։ Չնայած դրան` զայրույթի և դատապարտման մեծ ալիք բարձրացավ աշխարհում, և դրանից ուկրաինական կողմը բարոյական հաղթաթուղթ ստացավ։

Ադրբեջանը ճանաչված պետական միավոր է։ Եվ այդպիս քայլերթը շքերթում ոչ միայն միջազգային համընդհանուր դատապարտման էր արժանանալու, այլև դառնալու էր պետական մակարդակով Ժնևյան կոնվենցիայի խախտում և պատերազմական հանցագործություն։ Դրանից կերպարային առումով Բաքուն միայն ու միայն մեծապես տուժելու էր։

Իհարկե, եթե գինը հայ գերիների արժանապատվության գոնե հրապարակայնորեն չնվաստացումն է, թող այդ հաղթաթուղթը Հայաստանը չստանա։ Բայց… Կա մյուս հանգամանքը, որ մեդալի առավել պրակտիկ այլ կողմեր ունի։

Երկրորդ՝ ռազմագերիներին քայլեցնելով` գերեվարված այն հայ զինվորների ինքնությունը, որոնց թշնամին որոշել է ողջ պահել` հայտնի էր դառնալու։ Ընդ որում, զուտ տեսողական ազդեցություն գործելու համար թշնամին քայլեցնելու էր առավելագույն քանակությամբ հայ ռազմագերիների։ Շքերթից հետո թշնամին նրանց այլևս չէր կարողանալու սպանել կամ պահել՝ այլ նպատակներով օգտագործելու համար։ Միաժամանակ Հայաստանն արդեն իմանալու էր, թե հստակ քանի հոգի կա գերության մեջ, և քանիսն են արդեն պարզապես զոհված։ Կամ կորածներից և հնարավոր գերեվարվածներից ովքեր են, որոնց թշնամին որոշել է այս կամ այն նպատակով այլևս չվերադարձնել։

Հմուտ դիվանագիտական աշխատանքի պարագայում սա նույնպես հայկական կողմի ձեռքին կարող էր գործիք դառնալ` գերեվարված հայ զինվորներին հնարավորինս շուտ տուն դարձնելու, մնացյալին ազատելու փորձեր ձեռնարկելու և զուգահեռաբար թշնամուն վարկաբեկելու համար։ 

Հիմա, երբ Բաքուն պաշտոնապես հայտարարել է, որ նման քայլերթ չի լինելու, մինչ մենք ուրախացել ենք այդ միակ դրական հանգամանքից, մյուս կողմից կորսվել է հնարավորություն` գերիների ազատման գործում օգտակար լծակներ ստանալու։

Այսպիսով` ամեն բան չէ, որ միանշանակ է պատերազմներում։ Ամեն չարիքի կասեցում չէ, որ առավել մեծ հնարավոր չարիքներ է կանխարգելելու։

Քայլերթի չարիքն, այսպիսով, տեղի չի ունենա։ Բայց մենք կարող ենք դրանով առավել վատ չարիքի` գերիների իրական թվաքանակի, վերադարձվելիների և չվերադարձվելիների հետ կապված բազում մութ հարցերի հեռանկարի բախվել։

Այս ամենը չունենալու համար պետք էր պարզապես հաղթել։ Իսկ հաղթել` մենք կարող էինք… Հաստատ կարող էինք… 

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10221723854938909&set=a.1504594168099&type=3&theater

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ