25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանը «ոտքը կախ է գցում», մինչև հնարավոր ու անհնար զիջումները կյանքի կոչվեն, բայց չի կարողանալու խախտել պատմական կանոնը․ Փաստ

Եռակողմ հայտնի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանն անընդհատ փորձում է պատասխանատվություն ստանձնելով՝ խուսափել պատասխանատվությունից, այն է՝ անընդհատ նշելով, որ պատասխանատուն ինքն է, միևնույն ժամանակ հերթով «մեղավորներ» է նշանակում: Արդյունքում ստացվեց, որ նախկին նախագահներից մինչև բանակ ու ժողովուրդ՝ մեղավոր են բոլորը, արդյունքում ամեն ինչ արվեց, որ ներքին պառակտումն առավել մեծանա, թշնամանքի դոզան հասնի ահռելի չափերի, ինչը հետագայում մեծ վնասներ է հասցնելու մեր հասարակությանը:

Զուգահեռ՝ նա «ոտքը կախ է գցում», մինչև հնարավոր ու անհնար զիջումները կյանքի կոչվեն, իսկ այն ժամանակ, երբ հարյուրավոր գերիների ու հազարավոր անհետ կորածների ճակատագրերն անհայտ են, երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը «մեմուարներ» է գրում և աննախադեպ բիրտ ուժ է կիրառում ընդդիմադիրների, իր հրաժարականը պահանջողների նկատմամբ, ինչը, շատերի որակմամբ, վերջին ճիգերի նշան է: «Երբ կապիտուլյացիոն ակտեր են ստորագրվում, հետո քաղաքական հանգամանքները ստիպում են, որ դրանք ստորագրած անձերը հեռանան իշխանությունից: Անկախ նրանից՝ ընդդիմությունը պահանջում, թե չի պահանջում իր հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու:

Սա պատմական կանոն է, և նա չի կարողանալու այդ պատմական կանոնը խախտել: Իսկ հիմա պարզապես փորձում է ձգել ժամանակը, ուզում է մեկ օր երկար նստած մնալ աթոռին»,-թերթի հետ զրույցում ասաց կառավարման փորձագետ Արթուր Համբարձումյանը:
Ընդհանրապես, շատերը վստահ են, որ Փաշինյանն առաջիկայում հրաժարական է ներկայացնելու, դա օրերի հարց է, պարզապես հիմա գործ ունենք «ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» հայտնի ասույթի կիրառման հետ:

Թերթի հետ զրույցում մի քանի քաղաքագետներ նշում էին, որ այս առումով ևս պետք է շատ զգույշ լինել: Ի դեպ, երեկ արդեն սոցցանցերում օգտատերերն արձանագրում էին, որ փաստացի իրականություն է դարձել «կոնսենսուս մինուս մեկ» բանաձևը հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ:

Մասնավորաբար, այսօր քաղաքական ողջ դաշտը, մտավորականները, գիտնականները, քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը միակարծիք են Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացման անհրաժեշտության հարցում: Երեկ էլ Փաշինյանի «մեմուարներին» արձագանքեցին նաև առաջին և երկրորդ նախագահների գրասենյակները, մի դեպքում՝ հիշելով հայտնի անեկդոտը լոտոյով շահելու մասին և հավելելով, որ «սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից», մյուս դեպքում պարզապես անիմաստ համարելով անդրադառնալ «ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին»»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ