20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այս մարդիկ գիշեր ցերեկ չունեն, ես էլ չեմ կարողանում քնել, իշխանություններն էլ լռում են.Աշոտ Ղազարյան /տեսանյութ/

Դերասան Աշոտ Ղազարյանի խոսքով՝ գերության մեջ հայտնված հայ զինծառայողների ծնողները գիշեր-ցերեկ չունեն, իրենց հանգիստը կորցրել են։

«Մեզ մի պահ պետք է դնենք այդ ծնողների տեղը, իմ տղան մեկ ժամ ուշանում է, սկսում եմ անհանգստանալ, այս մարդիկ մեկ ամսից ավելի սպասում են՝ իրենց երեխաներից մեկ լուր լսեն, դաժան է։ Սա է ինձ այստեղ բերել, դիմենք կառույցներին, որպեսզի կարողանան որոշ բանով օգնել։ Ախր անարդարություն է, ամենուր անարդարություն է տիրում։ Այս մարդիկ ուզում են իմանալ՝ իրենց երեխաները ո՞ղջ են, թե՞ ոչ։ Այս մարդիկ գիշեր-ցերեկ չունեն, ահավոր վիճակ է, մարդ երեխա, թոռ պետք է ունենա, որ հասկանա՝ սա ինչ բան է, ես էլ չեմ կարողանում քնել»,- այսօր մտավորականների կազմակերպած երթի ժամանակ ասաց Աշոտ Ղազարյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ