18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սիրիայի հյուսիսում “ավտանգության գոտիներ” են ստեղծվել

Սիրիայի հյուսիսում` սահմանային գոտիներում, մի շարք “անվտանգության տարածքներ” են բացվել ապստամբների համար:

“Փաստորեն դա բուֆերային գոտի է, սակայն պաշտոնապես այն դեռեւս ոչ ոք չի կոչում այդպես: Այն ձգվում է սահմանի երկայնքով, սակայն ապստամբները գիտեն` որտեղ թաքնվել հակառակորդից եւ լիցքավորել զենքը: Շատ մասերում հնարավոր է առանց խոչընդոտների անցնել Թուրքիա”,-հայտնել է բրիտանական “The Guardian”-ի թղթակից Մարտին Չուլովը  “Lenta.ru” կայքին:

Չուլովի խոսքով` Սիրիայի մեծությամբ 2-րդ քաղաքի` Հալեպի տարածքը պաշարման մեջ է եւ ամբողջովին ապստամբների վերահսկողության տակ է գտնվում: Քաղաքում կանայք, ծերեր եւ երեխաներ չեն մնացել, միայն տղամարդիկ են, որոնք կարող են զենք օգտագործել: Ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջանները ռմբակոծման են ենթարկվում թե գիշերը, թե ցերեկը:

Ընդհանուր առմամբ Սիրիայի հյուսիսային հատվածի վիճակը Չուլովը գնահատել է որպես “վատ եւ ավելի վատթարացող”:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ