24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Օնիկ Գասպարյան, այս ամենը կատարվում է քո մեղքով, դուք ինքնաոչնչացման ռեժիմ եք միացրել

Օնիկ Գասպարյան, տեսա՞ր Տիրան Խաչատրյանն ինչ աննախանձելի վիճակում հայտնվեց։

Հրապարակային զգուշացրել էի չէ՞, թե ինչ է սպասվելու քո ու քո զինակիցների հետ, եթե սպասարկեք Փաշինյանի ներքաղաքական հետաքրքրությունները։

Այն նույն Տիրանը, ով մշտապես զինված ուժերի լավագույն հրամանատարներից է եղել, զինված ուժերի մոզգային կենտրոններից մեկը, երեկ վիրավորանքների, ճնշումների տարափի տակ էր։

Երբեք չէի ուզենա նրան այդ վիճակում տեսնեի, մեծ դժվարությամբ եմ մինչև վերջ ասուլիսը նայել։

Որպես ինձ բանակի մասնիկ համարող մարդ, շատ ծանր եմ տանում այս ամենը, բայց այս ամենը կատարվում է քո մեղքով, քո գիտությամբ, որովհետև դու, մեր գեներալիտետը ոչ միայն շարունակում եք հանդուրժել մեզ հայրենազրկած ոչնչությանը, այլ մեկը մյուսի հետևից զոհաբերում մեր զինվորականներին։

Պարոն գեներալ, վերաբերմունքս քո նկատմամբ լավ գիտես։ Նաև գիտես, որ միշտ անկեղծ եմ եղել։

Բայց հասկացի, Նիկոլը մեկը մյուսի հետևից ոչնչացրել է մեր բոլոր ինստիտուտները, այս պահին ընթացքի մեջ է բանակի գործընթացը։

Կանխելու փոխարեն դուք եք ինքնաոչնչացման ռեժիմ միացրել՝ կատարելով դրա հրամաններն ու ցանկությունները։

Մեր հայրենիքի մի մեծ հատված արդեն կորցրել ենք, ինձանից լավ պատկերացնում եք, թե ինչ նոր անվտանգային սպառնալիքներ կան, թույլ մի տվեք, որ զինված ուժերը ոչնչացնի, ձեզ, մեր ընկերներին ստորացնի։

Սերունդների առաջ ի՞նչ պատասխան եք տալու։ Գրում է ռազմական փորձագետ, Արղախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ