18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Արցախը հանձնվեց շատ գաղտագողի ու սահուն, բոլորիս աչքի առաջ ու բոլորիցս թաքուն» ․ Դավիթ Մշեցի․ Իրավունք

Երկրում տիրող իրավիճակի շուրջ Իրավունքը զրուցեց բանաստեղծ ԴԱՎԻԹ ՄՇԵՑՈՒ հետ, որը նաև ազատամարտիկ է :

-ինչպե՞ս եք վերաբերվում կապիտուլացիայի համաձայնագրի ստորագրմանը և առհասարակ խաղաղարարներին

ժամանակին  չդիմելուն, որի պատճառով այսքան զոհեր ունեցանք և հանձնվեց Շուշին:

-Կապիտուլացիայի համաձայնագրին վերաբերվում եմ, ինչպես ցանկացած ծովագնաց, ով, ավելի քան վստահ լինելով, որ Հարբած ու խարխուլ նավով, ամեն դեպքում, ուր որ է պիտի ափ դուրս գա, քանի որ հստակ ուրվագծվում է փրկության կղզին, ու հանկարծ պարզվում է, որ էդ ափի դեմ հսկայական խութեր են, որոնց գոյության մասին նախապես գիտեր, բայց չէր ասել նավապետը։ Այդ խութերը փշրում են նավը ու ողջ նավատորմին, որովհետև նավի կապիտանը մոլագար է։ Խաղաղապահների մասով, կարծում եմ, բացարձակ կարիք չկար դիմելու, քանի որ մեր մարդկային ռեսուրսը հսկայական էր: Կարող էինք զենք գնել՝ գոնե օդը փակող պաշտպանիչ համակարգեր, որոնք, վստահ եմ, եթե ռուսաստանը տար, մենք գումարի խնդիր չունեինք։ Խաղաղապահներին մուտքով զոհերի թիվը կրճատելը գուցե տարբերակ էր, բայց միայն այն դեպքում, եթե համարենք,  որ նախապես պայմանավորված էր կապիտուլացիան։ Սակայն էս դեպքում էլ բախվում ենք հակառակ իրողությանը․ եթե պայմանավորված էր, ուրեմն զոհերը պիտի լինեին, որպեսզի հետո կոզր լինել՝ Շուշին՝ Կարսի բերդի պես հանձնելու համար։ Շուշին, այո, հանձնվեց, ինչպես որ  հանձնվեց Արցախը ամբողջությամբ և դեռ Հայաստանի պետականությունն էլ հետը։ Ու հանձնվեց շատ գաղտագողի ու սահուն, բոլորիս աչքի առաջ ու բոլորիցս թաքուն։

-Ինչպե՞ս եք վերաբերվում այն արտահայտությանը, որ <<Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր>>:

-Գուցե և ոմանց աչքին էդպես էր, բայց ո՞վ է մեղավոր դրա համար, թող սարքեին, չեն սարքել, թող չսարքողներից գոնե մեկը պատժվեր, գոնե մեկը, ով 30 տարի Շուշին, Արցախն ու Հայաստան աշխարհը ընդհանրապես սարքելու փոխարեն լափել է միայն։ Ո՞վ էր ձեռքը բռնում, ամբողջ իշխանությունը իրենցն էր ՝ բոլոր կառույցներով, թող բռնեին գոնե մեկին, եթե իհարկե էդ նախկին լափողների հետ քիրվա ու օրթախ չեն։ Եթե առաջնորդվենք էդ տխմար տրամաբանությամբ, ապա Հայստանի բոլոր քաղաքները, բացառուցյամբ Երևանի, դժբախտ ու դժգույն են,  հետևապես առանց խղճի խայթի կարելի է էդ բոլորը տալ թշնամուն։

ՄԻԼԻՈՆ ԵՐԱՆԻ ԳՆԱՑՈՂԱՑ,

ՈՐ ՉՏԵՍԱՆ ԵՎ ՉԵՆ ԱՊՐԻ ԱՅՍ ԱՄԵՆԸ

– Դուք նույնպես պատերազմի դաշտում ե՞ք եղել, Ձեր հոգեվիճակը, երբ իմացաք պատերազմի ավարտի մասին ի օգուտ 

թշնամու:

-Ցավ ի սիրտ, ես պատերազմի դաշտում չեղա, տասնյակ հազարավորների պես, ես էլ հավատալով, որ կարիքը չկա, կամավորագրված ու թիկունքում ինչ-որ գործեր անելով, որը ասենք, 16 ամյա եղբայրս իր ընկերների հետ էլ կաներ, միամտաբար ու անվերապահորեն ենթարկվեցի վերևների հրահանգներին։ Ու հիմա միլիոն երանի եմ տալիս գնացողաց, որ չտեսան ու չեն ապրի էս ամենը, նրանք ողջ են մեզանից միլիոն անգամ։ Հոգեվիճակս, երևի թե նույնը, ինչ որ զգացել է Մխիթարի զորքը՝ դավադրաբար հանձնված Հալիձորի պարիսպների տակ հայտնվելով։

-Ինչպե՞ս եք վերաբերվում ռուս խաղարարների տեղակայմանը։ -Ռուս խաղաղապահների տեղակայմանը վերաբերվում եմ վատ, բայց հասկանում եմ նաև, որ տրամաբանորեն էդպես պիտի լիներ, որովհետև երբ մենք, պատմությունից ոչ մի դաս չքաղելով, տարված ենք գյադայությամբ, հանուն աթոռի ռազմի դաշտում ու թիկունքում իրար հոշոտելով, երբ քաղաքական իշխանությունն ու ընդիմությունը  անհայրենիք , անսեռ ու անդեմ մարդկանցով լցված երկիր են տանուլ տալիս, երբ ազերիները տխմարաբար տրվում են հաղթանակի փուչ հովերին կորցնում, առանց այդ էլ երբևէ չունեցած, գիտակցությունը, մոռանալով, որ, իրենց ասելով, էդ հողերը իրենց պատմական հայրենիքն է, էդ ֆոնին ռուսին ոչինչ չէր մնում, քան հանգիստ գալ ու տղեղակայվել՝ խաղապահ առաքելության ու Փրկչի քողի տակ։

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ