24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կցանկանա՞ Ռուսաստանը գործ ունենալ իր պետությունը խայ­տառակ պարտության հասցրած լիդերի հետ, որին ամբողջությամբ չի վստահում, և որի հոգեկան առողջության վերաբերյալ կասկածներ կան․ Առավոտ

Եթե շահերը ՌԴ-ին դրդեն որևէ նոր գործարքի գնալ Թուրքիայի հետ՝ ինչ-որ բաներ զիջել այստեղ և ինչ-որ բաներ ստա­նալ որևէ այլ տեղում, դա տեղի կունենա, և այս­տեղ որևէ մեկից չարժե նեղանալ կամ բողոքել աշ­խարհի անարդարությունից: Կցանկանա՞ արդյոք Ռուսաստանը գործ ունենալ իր պետությունը խայ­տառակ պարտության հասցրած լիդերի հետ, որին ամբողջությամբ չի վստահում, և որի հոգեկան առողջության վերաբերյալ կասկածներ կան:

Տնտեսության ոլորտում մեզ սպասում է ահավոր ճգնաժամ: Առանց պատերազմի և անգամ առանց կորոնավիրուսի էլ տնտեսության մեջ մեր գործերը վատ էին՝ ի հեճուկս պաշտոնական քարոզչության: Չի կարող լուրջ գործարարը գումարներ ներդնել անկայուն մի երկրում, որտեղ իրավական և, մաս­նավորապես, դատական համակարգը ենթարկվում է մշտական հարձակումների գործադիր իշխանու­թյան կողմից: Դե, հիմա պատկերացրեք, թե որ խելագար բիզնեսմենն է ներդրումներ անելու ջախ­ջախված, պարտված երկրի տնտեսության մեջ, որի ղեկավարությունը ցուցաբերել է պետությունը ղեկա­վարելու կատարյալ անկարողություն:

Հումանիտար առումով աղետն ակնհայտ է՝ տասն­յակ հազարավոր փախստականներ, որոնց կարիք­ները աղքատ և անկազմակերպ պետությունը չի կարողանա հոգալ՝ նույնիսկ հաշվի առնելով, որ ստանալու ենք մարդասիրական օգնություն: Երբ կորոնավիրուսը վերջանա, և սահմանները բացվեն, միանգամայն կանխատեսելի է զանգվածային ար­տագաղթ՝ ոչ միայն փախստականների, այլև ՀՀ այն քաղաքացիների, որոնք չեն կարողանա իրենց ընտանիքները պահել, իրենց խաբված են զգում և այստեղ ապագա չեն տեսնում իրենց երեխաների համար:

Դիվանագիտական ոլորտում ոչ ոք լուրջ բանակ­ցություններ չի վարի իր երկրի ամոթալի պարտու­թյունն «ապահոված» ղեկավարի հետ՝ այն ղեկավա­րի, որը հանուն պոպուլիստական դիվիդենտների և գեղեցիկ հռետորաբանության տապալել է բանակցությունները:

Եվ վերջապես, բարոյահոգեբանական առումով մեր երեխաներին ու թոռներին դժվար կլինի շփվել այլ ազգերի հետ: Դեռ երկար ժամանակ կմնա հետևյալ բարդույթը՝ օտարները կասեն կամ կմտա­ծեն՝ «դուք էն ազգը չե՞ք, որին ադրբեջանցիներն ու թուրքերը ջախջախել են»: Այդ բարդույթը կար նա­և Մեծ Եղեռնի պատճառով, բայց այն ժամանակ մենք չունեինք պետության ղեկավար, որը պատաս­խանատու էր աղետի համար։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ