25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մոմավառություն “Հարսնաքար”-ում

Զինվորական բժիշկ Վահե Ավետյանի յոթնօրեքի կապակցությամբ կիրակի օրը` հուլիսի 8-ին, երեկոյան “Հարսնաքար” ռեստորանային համալիրի տարածքում, մոմավառություն: Այս մասին տեղեկացնում է  “Վահե Ավետյան” հասարակական շարժման նախաձեռնող խումբը: Խմբի մեջ են լրագրող Ժաննա Ալեքսանյանը, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը,  քաղաքագետ Լիլիթ Գալստյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, դերասան Երվանդ Մանարյանը եւ շատ  հայտնի անձինք:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում Հայաստանի ֆուտոբոլի ֆեդերացիայի  նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող “Հարսնաքար”-ում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի զինվորական բժիշկներ: Ռազմական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը գիտակցության չգալով`  հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ