29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

“Իդեա ֆիքս”. Էջմիածինը պատասխանում է /վիդեո/

Հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը երեկ հայտարարեց, որ բացել է իր վիդեոբլոգը եւ այստեղ իր տեսակետն է ներկայացնելու ինչպես անցյալում տեղի ունեցած, այդպես էլ ներկայում եւ ապագայում տեղի ունենալիք իրադարձությունների վերաբերյալ: Առաջին տեսանյութը վերաբերում է Մայր տաճարում գտնվող Բարդուղիմեոս առաքյալի նկարի վրա ավելացված նեռի՝ 666 թվին:

Չի ուշացել նաեւ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի պատասխանը: Նա նույնպես նախընտրել է վիրտուալ տարբերակը եւ “Ֆեյսբուք” սոցկայքի իր էջում գրել է.

“Ի՞նչ է Խաչիկ Ստամբոլցյանի ակնկալությունը:  Տարիներ առաջ, երբ պրն. Ստամբոլցյանը իր մտահոգությունները բարձրաձայնեց Մայր Տաճարում Բարդուղիմեոս առաքյալի պատկերում սրբի զգեստների կոճակների վրա իր կողմից “հայտնաբերած” 666 թվի առնչությամբ:

ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ պատկան կառույցի կողմից տրվեց անհրաժեշտ սպառիչ բացատրությունը: Ենթադրությունները փարատեցին նաեւ տարբեր հոգեւորականներ եւ արվեստագետներ: Կոճակների կապերը պատկերող հովնաթանյան հնարքը նկատել մասոնական խորհրդանիշ, նեռի թիվ եւ նշան, տեսություններ կառուցել դրանց հետագա հավելումների մասին լուսանկարը համակարգչի վրա խոշորացնելու ճանապարհով եւ առավել եւս անտեսելով տրվող բացատրությունները՝ ժամանակ առ ժամանակ նույն նյութի արծարծումը լուրջ չեմ նկատում:

Արտահայտվող ենթադրություններն անհիմն են, իսկ շարունակ կատարվող ընդհանրացումներն ու մտացածին եզրակացությունները՝ ուղղակի վիրավորական: Իմ հերթին, բնավ վիրավորելու ցանկություն չունենալով, նշեմ, որ այս ամենը “իդեա ֆիքս”-ի տպավորություն է թողնում”:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ