18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանի՝ ԵՏՄ-ին պաշտոնապես անդամակցությունից մի քանի օր առաջ ԼՂ հարցը դեռ մնում է չլուծված. Тhe Diplomat

Тhe Diplomat հանդեսը վերլուծություն է ներկայացրել Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ: Հոդվածի հեղինակ Քեյսի Միշելը գրում է, որ Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը դեռ մի քանի ամիս կա, սակայն դեռեւս մեծ թվով հարցեր են առաջանում՝ կապված այդ միության ընդլայնման և կառավարման հետ:

Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան արդեն կողմնորոշվել են դեպի Բրյուսել, մինչդեռ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Ադրբեջանը շարունակում են սահմանափակ հետաքրքրություն ցուցաբերել ռուսակենտրոն խմբավորման նկատմամբ: Հայաստանը և Ղրղըզստանը մնում են ընդլայնման համար միակ օրինական թեկնածուները, այն դեպքում, երբ Տաջիկստանը շարունակում է հեռավարություն պահել, գրում է The Diplomat-ը:

Հեղինակը նշում է, որ մայիսի 29-ի գագաթաժողովի ընթացքում Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կտրուկ “արգելափակեց Հայաստանի ծրագրված անդամկցումը միությանը որպես լիիրավ անդամ”: Վկայակոչելով ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակը՝ Նազարբաեւը նշեց, որ Հայաստանը կկարողանա ԵՏՄ կազմի մեջ մտնել միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով:

Լրագրողը շեշտում է, որ դատելով բոլոր հայտարարություններից՝ Ղազախստանը հավատարիմ է մնացել իր տեսակետին: Մինչդեռ Հայաստանը բախվել է մեկը մյուսի ետևից վրա հասնող հետաձգումների անդամակցության ճանապարհին: Եվ այժմ, երբ մի քանի օր է մնում հոկտեմբերի 10-ին ակնկալվող Հայաստանի լիարժեք ինտեգրմանը, հարցն ավելի հրատապ է դառնում:

“Սեպտեմբերի 2-ին, տեղեկություններ տարածվեցին, որ Հայաստանը կուլ է գնացել Ղազախստանի դիմադրությանը և Լեռնային Ղարաբաղը դուրս կթողնի ԵՏՄ մաքսային սահմաններից: Սակայն սա ոչ միայն հակասում է Երեւանի պաշտոնական դիրքին, այլ նաեւ հայերի մեծամասնության կարծիքին եւ անտեսում է Մոսկվայի վստահեցումներն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չի խոչընդոտելու Հայաստանի անդամակցությանը”,- նշվում է հոդվածում:

Քեյսի Միշելն իր հոդվածում մեջբերում է ԼՂ վարչապետ Արայիկ Հարությունյանի խոսքն այն մասին, որ Հայաստանի ու ԼՂ միջեւ չի կարող մաքսային անցակետ լինել, քանի որ “մաքսային կետի առկայությունը նշանակում է սահմանի վերահսկողություն, իսկ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ տասնյակ ճանապարհներ կան, որոնք տեխնիկապես հնարավոր չէ վերահսկել”: 

Հոդվածում նշվում է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին պաշտոնապես անդամակցությունից մի քանի օր առաջ Լեռնային Ղարաբաղի հարցը դեռ մնում է չլուծված, ինչը խոչընդոտ է Պուտինի ճանապարհին եւ ԵՏՄ-ի աշխարհաքաղաքական օրակարգում եւ հնարավոր է, որ Հայաստանի անդամակցությունը հետաձգվի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ