28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ավելի ադեկվատ մարդ, քան Նիկոլ Փաշինյանն է ես չեմ ճանաչում». Հայկ Գևորգյանը մանդատը չի դնելու

Hayk-Gevorgyan

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի խոսքով՝ նորմալ չէ այն, ինչ տեղի է ունեցել, բայց տարօրինակ է համարում այն պնդումները, թե պետք է հավաքվել և ընտրել վարչապետի նոր թեկնածու։

«Աշխատել է պետք, հենց հիմա աշխատում ենք։ Լարվածությունը թոթափելու համար պետք է աշխատել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց պատգամավորը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտնի գրառմանը, Հայկ Գևորգյանը, որ լրագրողների հարցերին պատասխանում էր այն պահին, երբ նոր էր սկսվել վարչապետի առցանց ասուլիսը, ասաց, որ վարչապետն ասուլիս կտա ու կբացատրի՝ ինչի մասին է խոսքը։

«Այդ գրառումը նշանակում է, որ կան հարցեր, որոնք պետք է լուծվեն, կան ապագայի հարցեր, խնդիրներ, որոնք պետք է լուծվեն»,- շեշտեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։

Հարցին, թե  հարցերը պետք է լուծվեն զինվորների միջոցո՞վ, Հայկ Գևորգյանը պատասխանեց. «Զինվորներ չեն, երբ նրանք հետ են գալիս, նրանք անզեն սովորական քաղաքացիական մարդիկ են։ Խոսքը երկրի առջև ծառացած բազմաթիվ հարցերի լուծման մասին է։ Զինվորները, որ գալիս են, նրանք գալիս են անզեն և գալիս են՝ որպես քաղաքացիական անձինք, նրանք այդ կարգավիճակով են գալիս Հայաստան։ Ես «Իմ քայլից» դուրս չեմ գալու, մանդատս վայր չեմ դնելու։ Ավելի ադեկվատ մարդ, քանի Նիկոլ Փաշինյանն է՝ չեմ ճանաչում»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր է դիտել և ապշած է տղաների խորագիտությունից։

«Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։

Հպարտ եմ ձեզանով»,- գրել էր վարչապետը։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ