26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ներկայացվեցին վավերագրական ֆիլմերը

“Ոսկե ծիրան”  9-րդ կինոփառատոնի “Հայկական համայնապատկեր” ծրագրի վավերագրական մրցույթում ներկայացված են  Արսեն Գասպարյանի “Նոր Ջուղա. Լինել”, Վահե Յանի “Երկու ճանապարհ” եւ Հայկ Կբեյանի “Կոստան Զարյան. հայ գրականության միայնակ հոգին” ֆիլմերը: “Նոր Ջուղա. լինել…” կարճամետրաժ ֆիլմը անդրադառնում է  Նոր Ջուղայի մշակութային հարուստ ժառանգության  անցյալին ու ներկային: “Պատկերված է հայ համայնքը, որն ավելի քան 400 տարի Նոր Ջուղայում ապրում եւ արարում է` պահպանելով կրոնը, եկեղեցին, դպրոցը, ինչպես նաեւ իր սովորություններն ու ավանդույթները”,-լրագրողներին ասաց Արսեն Գասպարյանը՝ նշելով, որ հիմնական խնդիրն արտագաղթն է:

Վահե Յանի ֆիլմի հերոսները  երկու խուլ մարդիկ են, ներկայացված է նրանց առօրյան: “Գոհարը սիրում է նկարել: Երազում է վաճառել իր աշխատանքները, շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել, օգնել ծնողներին եւ եղբոր ընտանիքին: Հայկը պարող է: Կյանքն առանց պարի չի պատկերացնում: Նա առաջին մրցանակի է արժանանում Հայաստանի ամենահեղինակավոր պարի փառատոնում: Երազում է ունենալ մի տարածք, որտեղ պար կդասավանդի: Նրանց ճանապարհները տարբեր են եւ, միեւնույն ժամանակ, մոտ իրար: Ֆիլմը փորձել է ներթափանցել մի աշխարհ, որը շատ գունագեղ է, մի աշխարհ, որից մենք մեկուսացել ենք”,-ասաց Վահե Յանը:

“Հայ գրականության մենակը” ֆիլմը պատմում է  Կոստան Զարյանի մասին: կյանքի պատմությունն է: “Միայնակ, չհասկացված մարդու, գրողի, մտավորականի մասին է: Չէ՞ որ մենք նրան դեռեւս չենք գնահատել ըստ արժանվույն”,-ասաց Հայկ Կբեյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ