19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Կոչ եմ անում կառավարության անդամներին անհապաղ հայտարարել ձեր հրաժականների մասին». Անուշավան Դանիելյան

Արցախի հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անկախ նրանից, ՀՀ կառավարության անդամները տեղյակ են եղել վարչապետի կողմից կապիտուլյացիայի մասին հայտարարությունը ստորագրելու մտադրության մասին, թե հետո են իմացել, ինչպես Նախագահը, կառավարությունը պատասխանատու է այն ամենի համար, ինչ կատարվեց այս 2,5 տարում։ Կառավարության անդամների անձնական պատասխանատվության մասին դեռ խոսվելու է, ու ոչ միայն։

Սակայն այսօր, կառավարության անդամները հրաժարական ներկայացնելով կարող են կանխել վերահաս քաղաքացիական պատերազմը, որը կործանարար կլինի մեր երկրի, պետականության, ժողովրդի համար։

Կոչ եմ անում կառավարության անդամներին անհապաղ հայտարարել ձեր հրաժականների մասին, չկիսելով վարչապետի արկածախնդիր հայտարարությունները, կանխելով երկրում ազգակործան քաղաքացիական պատերազմը»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ