24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անվստահություն հայտնեք, նրան հեռացրեք. Մարգարիտ Եսայանը՝ Աժ պատգամավորներին

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱԺ իշխանական պատգամավորներին

Շատերիդ անձամբ չեմ ճանաչում, ոմանց հետ ինչ-որ պահի շփվել եմ, բարեւել․․.Ստեղծված իրավիճակում դուք անելիք ունեք եւ, կարծում եմ հրաժարվելով պատգամավորի մանդատից, դուք ավելի եք բարդացնելու պահը․․Հավաքվեք, հրավիրեք արտահերթ նիստ, ձեր այդ Ն․Փ․-ին անվստահություն հայտնեք, հեռացրեք վարչապետի աթոռից․․.Սա սահմանադրական ճանապարհն է, մնացած գործընթացները՝ նույն ճանապարհով․․.

Թողնել-փախչելը հարցի լուծում չէ, վատ լուծում է․․.Այնպես չի, որ ձեր մասին մտածելով եմ սա առաջարկում․․ամենեւին, ստեղծված պահին դուք ձեր մեղքի բաժինը ունեք, ոմանք մեծ, մյուսները՝ ավելի մեծ․․.Սա չէ այս պահի հարցը։Հիմա պետք է հարցերը լուծել սահմանադրական ճանապարհով։Իսկ այդ հնարավորությունը դեռ սպառված չէ․․Անվստահություն հայտնեք, նրան հեռացրեք․․․

Հակառակը՝ քաոսն է լինելու․․.Այդ անձը անհաավասարակշիռ եւ վտանգավոր է դառնում ժամ առ ժամ։ Հարգեք հազարավոր զոհերի հիշատակը, գոնե հիմա սթափվեք եւ կատարեք թերեւս ձեր կյանքի ամենաճիշտ քայլը՝ մերժեք քաղաքացի Ն․Փ-ին․․․Դրանով հնարավորություն կստեղծվի հետագա գործընթացները իրականացնել սահմանադրական ճանապարհով․․․

Հ․Գ․ ԱԺ ղեկավար կազմը այսօր կազմալուծված է, փոխնախագահներից մեկը «թռած է»,մյուսը սարսափելի
տեսանյութեր է լայքում եւ ,կարծես ուրախ է այս ազգային ողբերգության համար, չեմ կասկածում, մնացել է միայն մեկ փոխնախագահ , ով ընդդիմության մեջ է․․Չունեմ ոչ մի փաստ, ապացույց, ունեմ միայն ներքին համոզմունք, որ ԱԺ նախագահին այն չարաբաստիկ գիշերը հենց այս պահի համար են ծեծել․․եւ ծեծել են ձեր իսկ շեֆի հրահանգով։

Ա․Մ․-ն իմ աչքի լույսը չէ, բայց, կարծում եմ այս պահին եթե լիներ ԱԺ-ում եւ ոչ թե հիվանդանոցում, կկազմակերպեր ինչ-որ քայլեր, սահմանադրական ճանապարհով․․Գուցե սխալվում եմ․․

Գուցե․․բայց, մտածեք , մտածեք եւ գործեք արագ․․Այսօր այդ հարցը պարտավոր եք լուծել․․․․»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ