25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից

Ընդդիմադիր 17 կուսակցությունների այսօրվա հանրահավաքին ընդառաջ՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հրավիրվել էր ՀՔԾ: Այնուհետև նրան հրավիրել էին ԱԱԾ: Հանրահավաքի ավարտից հետո Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց:  ԲՀԿ ղեկավարի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գագիկ Ծառուկյանը հարցաքննության էր հրավիրվել ոչ այն պատճառով, որ սահմանված արգելքին հակառակ հանրահավաք է կազմակերպել:

«Գագիկ Ծառուկյանը կանչվել էր հարցաքննության ընտրակեղծիքների գործով: Ընդամենը հարցաքննություն տեղի ունեցավ»,- ասաց Սարգսյանը:

Չնայած դրան, որ հարցաքննության կանչելու պատճառը հանրահավաքը չէր, փաստաբանը կապ տեսնում է:

«Վստահ եմ, որ այս ամենն իրար հետ փոխկապակցված են՝ և՛ այսօրվա կանչելը, և՛ երեկվա ապօրինի ձերբակալումները: Ընդհանուր հասկանում ենք՝ պրոցեսներն ուր են գնում»,- ասաց Երեմ Սարգսյանը:

17 կուսակցությունների առաջին հանրահավաքից առաջ էլ Ծառուկյանը կանչվել էր ԱԱԾ, ապա ձերբակալվել էր: Երեկ դատարանում Գագիկ Ծառուկյանի փաստաբանները բողոքարկել էին իրենց պաշտպանյալին ձերբակալելու մասին քննիչի կայացրած որոշումը: Դատարանը բավարարել էր բողոքը, Ծառուկյանն ազատ էր արձակվել:

«Խայտառակ անօրինականություններ էին, բոլոր հիմքերով, հիմնավորումներով, որոնք  մենք ներկայացրել ենք, դատարանը բավարարել է՝ գտնելով, որ ոչ ձերբակալման հիմք կար, ոչ նպատակ կար, ոչ հիմնավոր կասկած: Գոնե մի կետով իրենց ձերբակալումն օրինական չէր»,- ասաց Սարգսյանը:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ