28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Պեսկով. Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունից կարելի էր խուսափել, եթե ավելի վաղ առաջարկված կարգավորման բանաձևերը կյանքի կոչվեին

peskoi.thumb

Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունից կարելի էր խուսափել, եթե ավելի վաղ առաջարկված կարգավորման բանաձևերը, այդ թվում` Ռուսաստանի, կյանքի կոչվեին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

RT հեռուստաալիքի YouTube-ի ալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ Բաքուն Թուրքիայի աջակցությամբ հայտարարել է, որ հնարավոր է համարում ռազմական մեթոդները ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար, և, ելնելով դրանից, սկսել է ռազմական գործողություն:

«Գիտեք, որ այս ռազմական գործողությանը նախորդել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և, առաջին հերթին, Ռուսաստանի համանախագահների կողմից կարգավորման որոշ բանաձևեր առաջարկելու փորձեր: Այս բանաձևերը կային, դրանք քաջ հայտնի են միջազգային բանակցային գործընթացի մասնակիցներին, բայց, ցավոք, դրանք չաշխատեցին այս կամ այն պատճառով», – ասել է Պեսկովը:

Ըստ նրա, «եթե այդ բանաձևերը կյանքի կոչվեին նույնիսկ երկու տարի առաջ, ապա, հավանաբար, այս արյունալի պատերազմը չէր լինի, և հնարավոր կլիներ խուսափել ավելի քան հազար հայ ր ադրբեջանցի երիտասարդների մահից»:

Սակայն նա չի հստակեցրել, թե դրանք ինչ բանաձևեր են: «Չեմ կարծում, որ կարող եմ դրանց անունները տալ: Ավելին, դրա կարիքը հիմա երևի չկա»,- նշել է նա:

Պեսկովն ընդգծել է, որ շփման խմբի բոլոր համանախագահող երկրները չեն կիսում Բաքվի մոտեցումը, և բոլոր երկրները պնդում են, որ հակամարտության կարգավորման միակ հնարավոր ճանապարհը քաղաքական և դիվանագիտական միջոցներն են:

«Ինչին, ըստ էության, բոլորը փորձում էին համոզել Ալիևին: Գիտեք, որ կար երեք նախագահների՝ Պուտինի, Թրամփի և Մակրոնի անհապաղ, շատ կարևոր հայտարարությունը: Ֆրանսիան առանձին ջանքեր գործադրեց: Վաշինգտոնն առանձին ջանքեր գործադրեց, սակայն ընդհանուր ջանքերին համահունչ: Դա, հավանաբար, նույնպես մեծ ներդրում ունեցավ կոնսենսուս գտնելու հարցում», – ասել է նա:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ