20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչո՞ւ է այսպիսի աբսուրդ կարճ ժամկետների համաձայնել Նիկոլը զորքը դուրս բերելու համար․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նոր շատ դիպուկ, շատ սրամիտ մի կատակ տեսա այս իրավիճակի մասին, ժպտացի, հետո միանգամից հիշեցի, որ երեկ ընկերս Արցախում իր հոր կառուցած տունն էր հրդեհում մեջի եղած-չեղածով, որ չմնա թուրքի փայ դառնա… Ժպիտս սառեց։

Հիշեցի այն հազարավոր դոլարները, որ միայն իմ միջոցով է հավաքվել, ուղարկվել Արցախ, որ մեկը հող ցանի, մյուսն իր տունը կառուցի, երրորդն անասուն առնի, պահի, չորրորդը՝ տեղի երեխեքի համար մի ուսումնական ծրագիր անի։ Հիշեցի այն հազարավոր գրքերն ու դասագրքերը, մարզական գույքը, որ ազատագրված շրջանների դպրոցներ էինք ուղարկում։

Չեմ պատկերացնում, թե հիմա ինչ են զգում մարդիկ, որ միլիոնավոր դոլարների ներդրումներ են արել Արցախի ազատագրված տարածքում. հյուրանոցներ, հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ ու ճանապարհներ կառուցել, եկեղեցիներ վերականգնել, Տիգրանակերտ պեղել, էլ ո՞րն ասես։ Տասնյակ միլիոններ տվել դիրքերը կահավորելու համար, զենք բերելու համար։

Պետության արած ահռելի ծախսերը չհաշված…

Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է այսպիսի աբսուրդ կարճ ժամկետների համաձայնվել Նիկոլը զորքը դուրս բերելու համար, որ մարդիկ նույնիսկ չեն հասցնում իրենց ունեցվածքը տեղափոխել ՀՀ, չեն կարողանում նույնիսկ իրենց անասունը բերել, որ թեկուզ մորթեն, ձմեռվա համար ղաուրմա դնեն, սովից չմեռնեն…

Ի դեպ, մեր պետությունը 0 օգնություն է տրամադրել մարդկանց իրենց գույքը դուրս բերելու համար։

Քարվաճառում այսօր տղերք են դեռ կանգնած դիրքերում, պայմանագրայիններ, որ իջնելու են, նույնիսկ չհասցնեն տուն մտնել, իրենց ամենաանհրաժեշտ իրերը վերցնել հետները…

Հասկանալի է, թե ինչու է շտապում Ալիևը, իսկ հասկանո՞ւմ եք, թե ինչու է այդպես շտապում Նիկոլը»։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ