29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Արծրու՛ն, տեղեկատվական «պատերազմի» այս շիլաշփոթը հայոց բանակի սպային սազակա՞ն էր արդյոք. Արտակ Զաքարյան

artak zakaryan
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Այս պատերազմը դեռ շատ է քննարկվելու, ուսումնասիրվելու։ Եվ գլխավոր հարցերից մեկը միշտ մնալու է այն, թե ինչու՞ էին խաբում հասարակությանը։ Ինչու՞։
Որպեսզի Նիկոլի դավաճանական ծրագիրը մինչև վերջ իրականությու՞ն դարձնեն։ Որ «հաղթելու ենք» ասելով՝ հայտնվենք այս ողբալի վիճակու՞մ։
 
Արծրու՛ն, տեղեկատվական «պատերազմի» այս շիլաշփոթը հայոց բանակի սպային սազակա՞ն էր արդյոք։ Դու միթե՞ չէիր զգում, որ քո դեմքով, մեր բանակը վերջում կանգնելու էր տեղեկատվական փաստի առաջ։ Դու պարտավո՛ր էիր քեզ հանձնարարական, կամ հրաման տվողներին (վստահ եմ, որ դա քաղաքական իշխանությունն էր) հետ պահել անիմաստ էյֆորիայի, պաթոսի, խաբեության և վերջում հուսախաբության տանող այդ ճանապարհից։ Դու չպե՛տք է ենթարկվեիր նրանց՝ հանուն Բանակի ու նրա վարած պատերազմի։ Մտածի՛ր այս մասին և համապատասխան հետևություններ արա։ Որովհետև, եթե պաշտոնական տեղեկատվությունը ահազանգեր իրականության մասին, ապա Հայաստանի քաղաքական համակարգը ժամանակին կկանգնեցներ ինքնահավան, դիլետանտ իշխանությունների կործանման տանող կապիտուլյացին։ Իսկ պատերազմի թիկունքն ապահովող ժողովուրդը՝ կօգներ այդ հարցում։
 
Այնինչ այսօր Արցախը երկատված է, իսկ Շուշիի համար կռիվ տվող տղերքը հանկարծ չէին պարզի, որ ինչ-որ մի բախտախնդիր հեղափոխական արդեն ստորագրել է Շուշիի, Հադրութի, Բերձորի ու Քարվաճառի դատավճիռը»։
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ