29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Եգիպտոսի նախագահը վերականգնել է խորհրդարանի աշխատանքը

image_4819

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին իր  հրամանով վերականգնել է Եգիպտոսի խորհրդարանի ստորին պալատի` Ազգային ժողովի աշխատանքը, որն ընդհատվել էր 2012-ի հունիսի 17-ին զինված ուժերի Գերագույն խորհրդի կողմից` նախագահական քարոզարշավի ընթացքում իբր թե թույլ տված խախտումների պատճառով, հաղորդում է “Reuters”-ը:

Եգիպտոսի զինված ուժերի ղեկավար մարմիններն ի պատասխան արտահերթ նիստ են հրավիրել` կապված խորհրդարանի աշխատանքի վերականգնման հետ: Նիստի ընթացքում զինվորականները մտադիր են “քննարկել եւ վերանայել” Մուրսիի որոշումը:

Նախագահի օգնական Յասիր Ալին իր հերթին հայտարարել է, որ Ազգային ժողովը կաշխատի այնքան ժամանակ, մինչեւ որ նոր սահմանադրություն կընդունվի: Երկրի հիմնական օրենքի ընդունումից հետո 60 օրվա ընթացքում պետք է կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որից հետո նոր օրենսդիր մարմինը կսկսի լիարժեքորեն աշխատել:

Հունիսին Եգիպտոսի Գերագույն սահմանադրական դատարանը նորընտիր խորհրդարանի կազմն անօրինական համարեց, որից հետո զինված ուժերի Գերագույն խորհուրդը հրամայեց ցրել խորհրդարանի ստորին պալատը: Այդ որոշումը քննադատության ենթարկվեց “Ազատություն եւ արդարություն” կուսակցության կողմից, որը հանդիսանում է “Մուսուլման եղբայրներ” շարժման քաղաքական թեւը:

Մուրսին “Մուսուլման եղբայրների” ներկայացուցիչն էր, սակայն նախագահական ընտրություններում հաղթելուց հետո դուրս եկավ կազմակերպությունից, որպեսզի “ներկայացնի բոլոր եգիպտացիների շահերը` անկախ նրանց քաղաքական եւ կրոնական հայացքներից”:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ