24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հուլիսի 9-ը Ռուսաստանում սգո օր է հայտարարվել /վիդեո/

Ռուսաստանը սգում է Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հիշատակը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 9-ը սգո օր է հայտարարել: Երկրի տարբեր մասերում ծածանվում է պետական դրոշը, պետական հեռուստաալիքներին խորհուրդ է տրվել զերծ մնալ ժամանացային հաղորդումներ ցուցադրելուց, հաղորդում է “дни.ру”-ն:

Ըստ վերջին տվյալների` Կուբանում տեղի ունեցած աղետի զոհն է դարձել ավելի քան 170 մարդ, տուժել է շուրջ 26 հազարը: Գելենջիկ, Կրիմսկ, Նովորոսիյսկ քաղաքներում, Դիվնոմորսկոյե, Նիժնեբականսկայա, Նեբերջաեւսկայա եւ Կաբարդինկա բնակավայրերում ջրհեղեղից տուժել է 5185 տուն, 2035 տնամերձ տարածքներ, որոնցում բնակվում է 26 հազար 475 մարդ:

Հուլիսի 8-ի առավոտյան փրկարարների թիվը երկրամասում եռապատկվել է, այժմ տարածաշրջանում աշխատում են ՌԴ ԱԻՎ-ան տարբեր ստորաբաժանումների ավելի քան 2900 աշխատակիցներ:

Ջրհեղեղի հետեւանքները լիկվիդացնելու համար երկրամաս են ուղեւորվել ԱԻՎ-ի 3 ինքնաթիռ, որոնք հատուկ տեխնիկա են տեղափոխել: Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ջրհեղեղից տուժած բոլոր ընտանիքների անդամներին  հատկացրել է 50 հազար ռուբլի երկրամասի բյուջեից եւ եւս 100 հազար ռուբլի` պետական բյուջեից: Տուժած ընտանիքներին նաեւ կհատկացվի մեկ միլիոն ռուբլի պետական բյուջեից:

http://youtu.be/v9mbDO1iC78

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ