25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բախում “Հարսնաքար”-ի մոտ /վիդեո/

Երեկ երեկոյան ի հիշատակ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կրկին մոմավառություն են անցկացրել “Հարսնաքար” ռեստորանային համալիրի առջեւ:

Վահե Ավետյանի մահվան յոթօրհնեքին նվիրված ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի Ռուբեն Հայրապետյանի տուն, որտեղ 5 րոպե լռությամբ հարգել են Վահե Ավետյանի հիշատակը:

Արդեն հետդարձին “Հարսնաքար” ռեստորանային համալիրի  դիմաց բախում է տեղի ունեցել ոստիկանության ու մոմավառության մասնակիցների միջև այն բանից հետո, երբ ոստիկանությունը թույլ չի տվել ակցիայի մասնակիցներին  մոմավառություն անցկացնել համալիրի ավտոկայանատեղիում, որտեղ տեղի է ունեցել Վահե Ավետյանի կյանքը խլած ծեծկռտուկը: Կից ներկայացնում ենք tert.am-ի ֆիքսած կադրերը:

http://www.youtube.com/watch?v=0n_Rii9TY34

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ