24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ո՞ւմ էիք խոստացել, որ չեք խփելու ադրբեջանական նավթագազամուղներին և ինչի՞ դիմաց…»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե Արցախն այնպես պահեիք, ոնց որ հիմա ձեր աթոռներն եք փորձում պահել՝ պատերազմի ելքը այլ կլիներ։

Եթե հայրենի հողից նույնքան կառչած լինեիք, որքան հիմա ձեր պաշտոններից եք փորձում կառչել՝ պատերազմի ելքը այլ կլիներ։

Եթե պետությունն այնքան սիրեիք, որքան ձեր արտոնություններն ենք սիրում՝ պատերազմի ելքը այլ կլիներ։

Եթե դիվանագիտության մեջ Արցախից նույնքան խոսեիք, որքան ձեր ազգադավ «հեղափոխությունից» էիք խոսում՝ պատերազմի ելքը այլ կլիներ։

Եթե Ալիեւին ու թուրքերին նույնքան ատեիք, որքան մեզ էիք ատում՝ պատերազմի ելքը այլ կլիներ։

Եվ վերջում ժողովրդին եւս մի հարցի պատասխան տվեք. ո՞ւմ էիք խոստացել, որ չեք խփելու ադրբեջանական նավթա- եւ գազամուղներին եւ ինչի՞ դիմաց…»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ