19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան

Մեկնարկել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի այցը  Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան: Զանյերը  հանդիպումներ կունենա պետության ղեկավարների, քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Բաքվում նրա հանդիպումները կկայանան հուլիսի 9-ին, Թբիլիսիում եւ Բաթումիում` հուլիսի 10-ին եւ 11-ին եւ Երևանում` հուլիսի 11-ին եւ 12-ին:

Այցի ընթացքում Գլխավոր քարտուղարը բարձրաստիճան պաշտոնյաների` այդ թվում պետությունների արտաքին գործերի նախարարների հետ կքննարկի համագործակցությունը ռազմաքաղաքական, տնտեսական եւ բնապահպանական, ինչպես նաեւ մարդկային ուղղություններով:

Գլխավոր քարտուղարը մամլո ասուլիսներ կունենա Բաքվում, Թբիլիսիում եւ Երևանում:

 

ԵԱՀԿ քարտուղարություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ