19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հերթական մանիպուլյացիան ՝ հանուն ջրի երեսին մնալու Փաստ

Պատերազմական այս օրերին քաղաքական բաղադրիչ ունեցող գրեթե բոլոր օրակարգերը մղվել են հետին պլան։ Սա վերաբերում է քաղաքական դաշտում գործող բոլոր բևեռներին, այս ամենն արվում է ազգային ներքին համերաշխության և կոնսենսուսի ապահովման համար, թեպետ որոշ «դեմքեր» և շրջանակներ (հիմնականում ոչ իշխանական, այլ ինքնակոչ սատելիտներ) շարունակում են ընդդիմությանը դիտել որպես թշնամի։ Իսկ ահա արևմտյան ֆինանսավորմամբ ապրող հայտնի շրջանակները, կամ, այսպես կոչված, «սորոսականները» իրենց տարբեր հարցազրույցներում ու սոցցանցային տիրույթներում շարունակում են հարձակումները Ռուսաստանի դեմ՝ փորձելով հանրության շրջանում հակառուսական ալիքի ապահովմանը նպաստել, տարբեր օրինակների ու մանիպուլ յատիվ գործիքակազմի միջոցով փորձում են մնալ «ջրի երեսին» և որպես խաղացող ներկայանալ, չնայած ակնհայտ է, որ նրանք չեն ընդունվում ո՛չ հասարակական-քաղաքական շրջանակների, ո՛չ էլ հանրության գերակշիռ մեծամասնության կողմից և աստիճանաբար դուրս են մղվում դաշտից։ Հերթական մանիպուլ յացիայի համար առիթ են հանդիսացել ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայման հավանականության մասին խոսակցությունները:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ