29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչո՞ւ են թաքցնում․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հրատապ մեկնել են Մոսկվա․ Հրապարակ

94148675_2568515230055942_3397206757611667456_o-780x470-1-780x470

Երեկ առավոտյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հրատապ այցով մեկնել են Մոսկվա։

Թերթի լուրը հաստատեցին «Իմ քայլի» պատգամավորները։ Թերթի խորհրդարանական  աղբյուրներն ասացին նաեւ, որ հայ պատգամավորների մոսկովյան այցի նպատակը ռուս գործընկերների հետ շփումն է, ուզում են հասկանալ տրամադրությունները, եւ եթե հնարավոր է, նաեւ աջակցություն խնդրել։

Սակայն պարզվում՝ պատգամավորների այցը պաշտոնական չէ, այլ՝ մասնավոր։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը թերթի հարցին ի պատասխան՝ հարցով պատասխանեց․ «Իսկ ԱԺ կայքում գործուղման մասին կարգադրություն կա՞»։ Ապա շարունակեց․ «Եթե չկա, ուրեմն գործուղում չկա»։

Հետո էլ առանձնակի ինքնավստահությամբ փոխանցեց, թե մեր նշած պատգամավորները Հայաստանում են, ոչ մի տեղ չեն մեկնել, ինչն ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ