18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայ հայտնիները՝ հանուն կարմիր գրքում գրանցված կենդանիների/ֆոտոշարք/

Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվան ընդառաջ՝ բրիտանական ՛՛Փրո Փոուզ՛՛ կենդանիների բարեկեցության բարեգործականի ներկայացուցիչ Նարե Արամյանը լուսանկարիչ Գոռ Իսկանդարյանի և նախագծի աջակից Մամիկոն Խուրշուդյանի հետ միասին նախաձեռնել են ՛՛Հայտնիները՝ հանուն կարմիր գրքում գրանցված կենդանիների՛՛ ֆոտոնախագիծը: 

՛՛Սա առաջին հերթին միտված է հանրային վերահսկողության մտքի գործելուն: Որքան էլ մարդիկ բարի լինեն կենդանիների նկատմամբ, միևնույն է իրավիճակը չի կարող շտկվել և հանրային վերահսկողությունը պետք է լինի գործընթացի ակյունաքարը՛՛, – նշեց Արամյանը, խոսելով նախագծի հիմնական նպատակի մասին: Հայտնիներն էլ ընդգրկված են՝ հաշվի առնելով միջազգային փորձը:

Բանախոսը նկատեց, որ կենդանիների պաշտպանությանն ուղղված իրավական նորմեր գրեթե չկան.՛՛Տարիներ շարունակ մենք դիմել ենք Ազգային ժողովին՝ արել ենք առաջարկներ, որոնք արձագանք չեն ստացել: Միայն այս տարի է, որ Երևանի քաղաքապետն իր  պատրաստակամությունը հայտնել՝ մեզ հետ միասին միջնորդություն ներկայացնել ԱԺ-ին՛՛:

Ֆոտոշարքը՝ ստորև 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ