24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եթե Արցախը պարտվի, կպարտվի նաև Եվրոպան. Փարիզի փոխքաղաքապետ

Եթե Արցախը պարտություն կրի, պարտություն կկրի նաև Հայաստանը, իսկ եթե Հայաստանը պարտվի, Եվրոպան ևս կպարտվի: Այս մասին «Nation News»-ին տված հարցազրույցում ասել է Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը, հայտնում է Infoteka24-ը:
 
Նա նշել է, որ այսօր ադրբեջանա-թուրք ազգայնականները շրջում են Ֆրանսիայի փողոցներում`«մենք հայեր ենք փնտրում, մենք հայեր ենք որսում» կոչերով: Սա, նրա խոսքով, միանշանակ կապված է Արցախում տեղի ունեցող իրադարձությունների հետ:
 
«Ե՛վ Էրդողանը, և՛ Ալիևը փորձում են այս կերպ խթանել իրենց հակահայկական քարոզչությունը, նրանք պետք է ատելություն սերմանեն հայերի նկատմամբ», – ասել է նա:
 
Անուշ Թորանյանը վստահ է, որ եթե Արցախը պարտություն կրի, պարտություն կկրի նաև Հայաստանը, իսկ եթե Հայաստանը պարտվի, Եվրոպան ևս կպարտվի, և այդ մասին պետք է հստակ ասվի:
 
Այսօր ամբողջ աշխարհի հայկական համայնքներն իրենց երկրների կառավարություններից պահանջում են ճանաչել Արցախի Հանրապետությունը: Փարիզի փոխքաղաքապետը կարծում է, որ եթե Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը միակ տարբերակն է, որը կապահովի Արցախի ժողովրդի խաղաղությունը, ապա դա պետք է արվի:
 
«Փարիզի քաղաքապետը հայտարարում է, որ այո, Արցախի Հանրապետության ճանաչումն այն է, ինչ մենք պատրաստ ենք անել, չնայած այն բանին, որ Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը դեռ միանշանակ չի աջակցում այս որոշմանը: Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ պետք է լինի գոնե մեկ երկիր, որը կճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, որից հետո կլինի ճանաչման շղթայական արձագանք», – ասել է Թորանյանը:
 
Նա նշել է, քանի որ Արցախը չճանաչված պետություն է, ոչ մի այլ երկիր չի կարող ուղղակիորեն օգնել Արցախին, ամեն ինչ պետք է արվի Հայաստանի միջոցով:
 
«Այդ պատճառով մենք փորձում ենք այս խնդրին նայել այս տեսանկյունից, անհրաժեշտ է ավելի լուրջ քայլեր ձեռնարկել մարդկանց մարդասիրական ճգնաժամից դուրս բերելու համար», – ասել է նա:
 
Նա նաև մեկնաբանել է ֆոսֆորի, կաստային արկերի և այլ արգելված զենքերի օգտագործումը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերում: Նա հիշել է նախագահ Մակրոնի խոսքերը, որ Թուրքիայի գործողությունները պետք է անվանել ագրեսիա, ֆրանսիացիները պետք է անպայման բարձրաձայնեն և դատապարտեն դրանք:
 
«Բայց ԵՄ անդամ մյուս երկրների ներկայացուցիչները կարող են այլ պատասխան տալ: Ահա թե ինչու այժմ սփյուռքի բոլոր հայերը ոտքի են կանգնել՝ ցույց տալու իրական պատկերը բոլոր երկրների համար՝ հասկացնելու համար, որ Արցախյան պատերազմի ամբողջ ընթացքում տեղի են ունեցել լուրջ ռազմական խախտումներ», – ասել է Անուշ Թորանյանը:
 
Փարիզի փոխքաղաքապետն անհրաժեշտ է համարում նաև Ֆրանսիայում տեղեկատվական աշխատանքներ իրականացնելը, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ է Արցախյան հակամարտությունը, ինչու են Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանում նման ագրեսիվ քաղաքականություն վարում, որպեսզի հակամարտության էությունն աստիճանաբար պարզ դառնա Եվրոպային:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ