19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուբեն Հայրապետյանը պետք է ներգրավվի որպես մասնակից. Լյուդմիլա Սարգսյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ , ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն այսօր լրագրողներին ասաց, թե ի սկզբանե չի հավատացել Ռուբեն Հայրապետյանի` Հարսնաքարի դեպքին առնչվող հայտարարությանը: “ Թույլ տվեք չհավատալ, որ այդ հայտարարությունն անկեղծ էր եւ կամ Ռուբեն Հայրապետյանը շփման այլ մեթոդներ գիտի եւ դրա ապացույցը այն միջադեպն էր, որ տեղի ունեցավ երեկ Վահե Ավետյանի յոթնօրյայի կապակցությամբ: Նա ձեռք բարձրացրեց Արման Վեզիրյանի վրա”,-ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Պատգամավորի խոսքով, սա վկայում է այն մասին, որ Հայրապետյանը մշտապես շրջանցել է օրենքը: ՀԱԿ անդամի կարծիքով, Ռուբեն Հայրապետյանը, անկախ նրանից, եղել է Հարսնաքարում, թե ոչ, մեղսակից է եւ արդարացի է քաղաքացիական հասարակության պահանջը` նրան եւս ներգրավել քրեական գործում:

“Նա ուղիղ մեղսակից է այդ հանցագործության: Այն ըմբոստությունը, որ այսօր առաջացել է հասարակության մեջ, պիտի ավելի զարգանա եւ կարողանան հասնել նրան, որ Հայրապետյանին ներգրավեն որպես մասնակից: Քննությունը ցույց կտա, թե որքանով է նա մասնակից եղել”,-նշեց բանախոսը:

Լյուդմիլա Սարգսյանի խոսքով, անհրաժեշտ է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել եւ հատուկ հանձնաժողով ստեղծել, որը կվերահսկի գործընթացը:

Նա տեղեկացրեց, որ ԱԺ լսումներ հրավիրելու ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների դիմումին առայժմ արձագանք չկա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ