20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Աստծո զորությամբ հաղթանակը մերն է լինելու

Գոհաբանում ենք Քեզ, Տե՛ր Աստված մեր, որ երևելի լույսով Քո, բերկրանքով լցիր բոլոր արարածներիդ․ իսկ պատվիրաններիդ իմանալի լույսով լուսավորեցիր Քո բոլոր հավատացյալներին։
 
Զորացրո՛ւ և մեզ, Տե՛ր, որպեսզի պահպանենք այս առավոտ և ամենայն ժամանակ պատվիրանները Քո․ որպեսզի մտքով լուսավորյալ՝ միշտ Քեզ ի հաճույս գործենք, և բարությանդ հանդերձավորված հասնենք Քո բոլոր սրբերին՝ շնորհներով և մարդասիրությամբ մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուսի Քրիստոսի, որին վայել է փառքը, իշխանությունն ու պատիվը․ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Ժամագիրք
 
Առավոտյան ժամի աղոթք
ՄԽԻԹԱՐԻ՛Ր ՔՈ ԾԱՌԱՆԵՐԻՆ
Մեր փրկության Տեր Աստված, Դու ողորմած ես և գթած, երկայնամիտ, բազումողորմ, և ցավում ես մարդկանց չարագործությունների համար, ոչ թե մեղավորի մահն ես կամենում, այլ՝ նրա վերադարձը չար ճանապարհից և կենդանանալը, Դու, Տեր, առատ ողորմությամբ մխիթարի՛ր Քո ծառաներին, և տո՛ւր սրանց ապաշխարելու հնարավորություն։
 
Քո մարդասիրությամբ հաշտվի՛ր և դարձրո՛ւ սրանց Քո սուրբ եկեղեցու անդամներ։ Որպեսզի հոգով առողջացած, խոստովանությամբ և ապաշխարությամբ մուտք գործեն Քո սուրբ եկեղեցին, և Քո սպասավորների հետ միասին օրհնեն և փառաբանեն Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։
 
Ժամագիրք
Առավոտյան ժամի աղոթք
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ