29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Շիրակի» և «Գանձասար-Կապանի» ներկայացուցիչները ծեծել են ՀՖՖ-ի աշխատակիցներին

HYomO2SiO4IUx2dZuQGozwKE8E

Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի 2 հանդիպումների ընթացքում տեղի են ունեցել անթույլատրելի միջադեպեր:

Ինչպես հայտնում է ՀՖՖ-ն, Գյումրիում կայացած «Նոա»-«Շիրակ» հանդիպման ընթացքում իր պարտականությունները կատարելիս «Շիրակ» ակումբի հյուրերի կողմից ծեծի է ենթարկվել ՀՖՖ պատվիրակը:

«Գանձասար-Կապան»-«Վան» հանդիպումից հետո «Գանձասար-Կապան» ակումբի ներկայացուցիչների կողմից ծեծի են ենթարկվել հանդիպման մրցավարը եւ ՀՖՖ տեսուչներից մեկը:

«ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցաշարերի մասնակից ակումբների ներկայացուցիչների կողմից նման ցինիկ պահվածքն անթույլատրելի է նույնիսկ սովորական պայմաններում, իսկ պատերազմական դրության ժամանակ, երբ առավել կարեւոր է ներքին համերաշխության պահպանումը, սա պարզապես խայտառակություն է»,-ասված է ֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ:

Սկսել է ներքին քննություն՝ պարզելու միջադեպերի մանրամասները եւ երկու դեպքում էլ կիրառվելու է ամենախիստ պատիժները.

«ՀՖՖ-ն խստորեն դատապարտում է տեղի ունեցածը եւ հորդորում ֆուտբոլային հասարակությանը, ֆուտբոլային ընտանիքի անդամներին պահպանել արդար խաղի կանոնները եւ չխաթարել ներքին միասնականությունը պատերազմական՝ առանց այն էլ ծանր օրերի ընթացքում»,- հորդորել է ֆուտբոլի ֆեդերացիան։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ