29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

“Կարիք չկա մութ սենյակում կատու փնտրել, երբ այդ կատուն քո ուսերին է”. Էդուարդ Շարմազանովի պատասխանը` Մամեդյարովին

image_4800

Այսօր Բաքվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ կայացած համատեղ ասուլիսին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մասնավորապես հայտարարել է. “Եթե հայկական զինված ուժերը դուրս բերվեն օկուպացված տարածքներից, ապա չի լինի ոչ դիպուկահարների, ոչ զինված միջադեպերի խնդիր”: Ի պատասխան այս հայտարարության ` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է.

“Պարոն Մամեդյարովն Ադբեջանի ղեկավարությանը բնորոշ կերպով շարունակաբար խեղաթյուրում է իրականությունը: Իսկ իրականությունը հետեւյալն է` քանի դեռ Ադրբեջանը շարունակում է օկուպացրած պահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութան որոշ տարածքներ (Գետաշեն, Մարտունաշեն Շահումյան), եւ պարբերաբար դիպուկահարների միջոցով կրակ բացում խաղաղ բնակիչների, այդ թվում` մանկապարտեզի ուղղությամբ, ԼՂ բանակցությունների խաղաղ կարգավորման գործընթացում լուրջ առաջընթացի բացակայության ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը: Ոստի, կարիք չկա մութ սենյակում կատու փնտրել, երբ այդ կատուն քո ուսերին է”:

 

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ