25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ հանձնաժողովի անդամներ Շիրակ Թորոսյանը, Սամվել Ֆարմանյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանն ու Վահան Բաբայանը հուլիսի 9-ին հանդիպեցին Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Յաապ Վերների հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ  Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

Արտակ Զաքարյանն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային հիմնախնդիրներին: Հանձնաժողովի նախագահը տարածաշրջանային երկրների հետ հարաբերությունները գնահատեց կառուցողական եւ փոխշահավետ: Նրա խոսքով` տարածաշրջանում հավասարակշռված քաղաքականության պարագայում հնարավոր կլինի պահպանել կայուն, համաչափ եւ խաղաղ զարգացումներ:

Խոսելով Ադրբեջանի հետ չկարգավորված խնդիրներից, պարոն Զաքարյանն անդրադարձավ վերջինիս պատերազմական հռետորաբանությանը, սահմանային միջադեպերին, որոնց արդյունքում զոհվում են ոչ միայն ՀՀ եւ Լեռնային Ղարաբաղի սահմանապահներ, այլեւ տուժում է խաղաղ բնակչությունը: Նշվեց, որ վերջին 20 տարվա ընթացքում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքրոշումը համահունչ է եղել միջազգային սկզբունքներին ու մոտեցումներին:

Արտակ Զաքարյանը շնորհակալություն հայտնեց Նիդեռլանդների խորհրդարանին`  2004-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

Հանդիպմանն անդրադարձ եղավ նաեւ հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին:

Յաապ Վերները կարեւորեց, որ Հայաստանում ԱԺ ընտրություններն անցել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Նա ընդգծեց այն հանգամանքը, որ դիտորդական առաքելությունները դրական գնահատական են տվել ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններին, հույս հայտնելով, որ Հայաստանն ապագայում եւս հավատարիմ կմնա ժողովրդավարական բարեփոխումներին:

Հանձնաժողովի անդամներն իրենց տեսակետները ներկայացրեցին հանդիպման ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ:

 

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ