26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աշոտյանի 3 ուղղությունը` “Հարսնաքար”-ի դեպքերով

ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանը   անդրադառնալով “Հարսանաքար”-ի դեպքերին մասնավորապես ասաց, որ զարգացումներին ինքը  հետեւում է  երեք  ուղղություններով՝մարդկային, քաղաքացիական եւ իրավական:

“Մարդկային` ողբերգական սպանություն, ցավ ու վիշտ: Երկրորդ հարթությունը քաղաքացիական է` այս ողբերգությունը քաղաքացիական ակտիվության համար առիթ է, բայց առիթ հասկանալու, թե ի՞նչ անել, որ հետո նման դեպքերը չկրկնվեն: Երրորդը իրավական հարթությունն է` թե երեկվա, թե բուն միջադեպի հետ կապված: Իսկ քաղաքական հարթություն ինձ համար այս ողբերգության հետ կապված գոյություն չունի”,-ասաց նա: Ըստ Աշոտյանի, “Հարսնաքար” -ի դեպքերի համար  քաղաքական հարթություն գոյություն չունի,  իսկ քաղաքականացման բոլոր փորձերը  էլ ամբողջությամբ բարոյազրկում են քաղաքացիների բարոյական ցասումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ