20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր: Երեկոյան թշնամական ուժերը ակտիվորեն կիրառել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը խոցվել է ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՊԲ հաղորդմամբ՝ հակառակորդը նաև շարունակել է խաղաղ բնակավայրերի հրետակոծությունը։ Մասնավորապես, թիրախում են հայտնվել Մարտունի, Մարտակերտ քաղաքներն ու Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:

«Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում»,- հաղորդում է Արցախի պաշտպանական գերատեսչությունը։

ՊԲ–ից վստահեցնում են՝ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կատարել առաջադրված մարտական խնդիրը՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահպանելով վերահսկողության ներքո:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ