19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱԿ անդամը հույս ունի, որ ընդդիմությունը համաձայնության կգա միասնական թեկնածուի հարցում

 ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը ակնկալում է եւ հույս ունի, որ ընդդիմադիր դաշտում 2013թ. Նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու հարցում համաձայնության կհասնեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին լրագրողներին ասել է Լյուդմիլա Սարգսյանը, միաժամանակ հավելելով, որ չի բացառում, որ համաձայնությունը կձախողվի:

“Երիտասարդի ողբերգական մահվան շուրջ հանրային սեկտորն ու որոշ քաղաքական ուժեր կարողացան համախմբվել: Կարծում եմ դա շարունակական կլինի:  Դա փորձ էր, որ թույլ տվեց, որ երբ գալիս է պահը, մենք կարողանում ենք համախմբվել”,-նշեց Լյուդմիլա Սարգսյանը:

Ինչ վերաբերվում է նախագահի միասնական թեկնածուին, ապա բացի ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանից, Լյուդմիլա Սարգսյանը այլ թեկնածու չի տեսնում: “Որպես միասնական թեկնածու ես տեսնում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին` վստահելով նրա քաղաքական հոտառությանը նրա կենսափորձին  եւ պետական մտածողությանը”,-ասաց բանախոսը:

Լրագրողներից մեկը Լյուդմիլա Սարգսյանին հիշեցրեց “Ժառանգության” փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այլեւս այն խարիզման չունի, որ հավակնի ընդդիմության միասնական թեկնածուն լինել եւ միակ խարիզմատիկ կերպարը Րաֆֆի Հովհաննիսյանն է:  “Ես չեմ վարվի Արմեն Մարտիրոսյանի նման : Ես հարգում եմ նրանց իրավունքը` Րաֆֆի Հովհաննիսյանին որպես խարիզմատիկ կերպար տեսնելու, բայց ես կարծում եմ, որ ամեն դեպքում, Հայաստանում այսօր կա ամենաարտահայտված  խարիզմատիկ թեկնածուն: Դա Լեւոն Տեր-Պետրոսյանն է”,-արձագանքեց Լյուդմիլա Սարգսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ