23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Դիպուկահարներին հանել շփման գծից. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

“Չի կարելի հասնել խաղաղության եւ վստահութան, երբ բնակչությունն անընդհատ վախենում է սեփական կյանքի համար: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ  գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը  “Turan” գործակալությանը տված հարցազրուցում` անդրադառնալով ղարաբաղյան խնդրին:

Զանյերը համոզմունք է հայտնել, որ չնայած մի շարք հիասթափություների, բացի խաղաղ բանակցային գործընթացից այլ ուղի չի տեսնում հակամարտության կարգավորման համար: “Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին մարդկային կորուստները մտահոգության տեղիք են տալիս եւ հիշեցնում իրավիճակի վտանգավոր լինելու մասին, ինչպես նաեւ հուշում ԵԱՀԿ լրացուցիչ ռեսուրսների միջոցով միջազգային դիտարկումներն ուժեղացնելու անհրաժեշտության մասին”, -նշել է Զանյերը:

Նա նաեւ կարծիք  է հատնել, որ տարածաշրջանում բնակվող մարդիկ արժանի են կայունության: Դրան հասնելու համար Զանյերն առաջարկում է դիպուկահարներին հանել շփման գծից, հրադադարի կարգն ամրապնդել, ինչպես նաեւ հետաքննել շփման գծում տեղի ունեցած միջադեպերը` միաժամանակ պարզաբանելով, որ դա “ստատուս քվոյի” ամրապնդում չէ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ