28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեր բանակը, մեր զինվորը եւ հրամանատարը այսօր բաց դաս է տալիս աշխարհին. Մարգարիտ Եսայան

F58187E9-1043-4B83-BAE9-304A6FD1EE99

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նկատե՞լ եք, այս պատերազմը եւս կամաց-կամաց պատմություն է դառնում՝ արյունոտ եւ հերոսական պատմություն․․Այո, կավարտվի, բոլոր պատերազմներն ի վերջո ավարտվում են․․Եվ դրանից հետո սկսվում է դաժանը՝ հիշողությունը․․․Հերոսների մասին, հերոսությունների մասին, մահվան եւ կյանքի մասին հիշողությունները․․․Ամեն պատերազմ իր հերոսներն ունի, այս պատերազմի հերոսները եւս մեր ժամանակակիցներն են ինչպես 30 տարի առաջ էր։
Այսօր հերոսանում են մեր երեխաները, մեր ընկերների , ծանոթների եւ անծանոթների երեխաները․․․Այս պատերազմը տանում է մեր երեխաներին, պայծառ երեխաներին․․․

21-րդ դարի տեր-տիրական երեխաներին․․.
Կավարտվի նաեւ այս պատերազմը, այս խելահեղ պատերազմը ու կմնա հիշողությունը․․
Կմնա չսպիացող վերքը, որն ամեն օր մեզ կսպանի ներսից եւ դրսից․․․
Կավարտվի այս պատերազմը, հաղթանակով կավարտվի, այլ կերպ ավարտվելու իրավունք չունի․․
Չափից շատ մեծ գին ենք վճարում սրա համար․․.
Ամենաթանկն ենք վճարում․․.
Պիտի ավարտվի այս անիծյալ պատերազմը․․․
Կավարտվի․․․Հաղթանակով․․.  Արցունքով, ցավով․․․Ոռնոցով․․
Միշտ մտածել եմ, թե Աստված հայերեն է խոսում, միշտ մտածել եմ, որ աստվածային խորհուրդ կա Նոյի Տապանի, Արարատի եւ հայի տեսակի միջեւ․․․Ու հիմա կասկածի որդը հանգիստ չի տալիս։

Հիմա, երբ Նարեկ եմ կարդում՝ չեմ հանդարտվում, երբ Աստվածաշունչ եմ կարդում՝ չեմ հնազանդվում, ու ես ինձ քարշ եմ տալիս դեպի եկեղեցի, «Հայր Մեր»-ն եմ մրմնջում․․․․ Ու զգում եմ, թե սիրտս ոնց է քարանում, զգում եմ, ոնց է արյան վերջին կաթիլը լքում հոգիս ու սիրտս դառնում է անապատ։
Անիծվես դու պատերազմ ստեղծող, անիծվես դու պատերազմ․․․
Աշխարհը նորից խուլ է ու համր, ու էդ աշխարհի բոլոր արժեքները փուչիկ են, զզվելի, անտարբեր, սառը, զզվելու աստիճան սառը․․․Թուրքի դեմ կռիվ տվող եւ հաղթող մեր տղերքը միլիոն անգամ ավելի են տոգորված համամարդկային արժեքներով․․․

Մեր բանակը, մեր զինվորը եւ հրամանատարը այսօր բաց դաս է տալիս աշխարհին, թուրքի մաման լացացնելով մենք աշխարհի առաջ ենք փռում իր իսկ կեղտոտ ներքնաշորը՝ բոլոր միջազգային հորջոջվող կառույցների, տերությունների առաջ փռում ենք իրենց եվրոարեւմտյան տրորված եւ եղկելի ներքնաշորը եւ թքում ենք աշխարհի երեսին․․․․Ամոթ քեզ, նավթահոտ աշխարհ․․․
Այո, պատերազմը կավարտվի․․Կավարտվի հաղթանակով, հայ զինվորի, հայ հրամանատարի, հայոց բանակի, ազգ-բանակի հաղթանակով․․Չկասկածեք․․
Հիմա եմ հասկանում, թե ի՞նչու Աստված ստեղծեց հային եւ ինչո՞ւ է Նոյի Տապանը մեր Արարատի գլխին թառել․․․

Աստված ինքն էլ է հասկացել, որ ՀԱՅԸ իրենից ավելին է, որ ՀԱՅԸ միակն է, որ ունի Աստծու որդու կերպարը․․Եվ ինչպես իր մինուճար որդուն ժամանակին ուղարկեց աշխարհը եւ մարդուն փրկելու, նույն նպատակով էլ ստեղծեց ՀԱՅԻն, որ այսօր, 21-րդ դարի էս խելահեղությունների մեջ փրկի իրեն՝ Աստծուն․․
Այո, մեր բանակը հիմա ինքն իրեն, իր տունը, իր ծնողին, իր զավակին, իր հայրենիքը փրկելով, փրկում է ԱՍՏԾՈՒՆ․․․
Հաղթելու ենք, չկասկածեք…»:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ