18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դրամ-դոլար փոխարժեքի տատանումները կհավասարակշռվեն. Թաթուլ Մանասերյան

Հուլիս ամսին դրամ-դոլար փոխարժեքի տատանումները կհավասարակշռվեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել “Այլընտրանք” հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Նրա դիտարկմամբ, դրամի արժեւորմանը կնպաստեն գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում նկատվող աշխուժությունը: Արտաքին ազդակների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա էական չի լինի:

Բանախոսը նշել է նաեւ, որ դրամ-դոլար տատանումները գնաճային ցնցումների հետ չպետք է խառնել: Տնտեսագետի խոսքով դրամի արժեզրկումը արտահանման ծավալների վրա դրական ազդեցություն կարող է թողնել, բայց միայն այն դեպքում, երբ արտահանվող ապրանքները համապատասխանեն միջազգային բոլոր չափանիշներին: Թաթուլ Մանասերիյանի խոսքով, ՀՀ տնտեսությունը 9-10 տոկոս աճի հնարավորություն ունի, իսկ կառավարության ծրագրում նշված 7 տոկոսանոց ցուցանիշն, ըստ տնտեսագետի, համեստ թիվ է:

Անդրադառնալով անշարժ գույքի շուկային, բանախոսը նշել է, որ առայժմ անշարժ գույքի շուկայի վրա Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները ազդեցություն ունենալ չեն կարող, սակայն պատերազմական գործողությունների ընդլայնումը հնարավոր է հանգեցնի սիրիահայերի զանգվածային արտագաղթի եւ դրանով պայմանավորված` անշարժ գույքի գների աճի: Ներկա պահին, ըստ մանսերյանի ՀՀ անշարժ գույքի շուկայում առաջարկը գերազանցում է պահանջարկը, բայց սրա հետ միաժամանակ, անշարժ գույքի գները հաամրժեք կերպով չեն նվազում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ