18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Քիչ առաջ խոցվել է հակառակորդի հերթական ՍՈՒ-25 ինքնաթիռը

Մեր զորքերը հաջողությամբ կատարում են իրենց առջև դրված խնդիրները։ Քիչ առաջ տեղեկատվություն ստացանք, որ հակառակորդի հերթական ՍՈՒ-25 ինքնաթիռ է խոցվել, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանը:

Ինչ վերաբերում է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներին, ապա դրանք, բանախոսի հավաստմամբ, Ադրբեջանում հայտնվել են դեռևս հուլիս ամսվանից:

«Դրանք ակտիվ ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել ՀՀ և ԱՀ պետական սահմանի ամբողջ երկայնքով: Զորավարժությունների ավարտից հետո այդ ինքնաթիռները Թուրքիայի տարածք չեն վերադարձել, մնացել են Ադրբեջանում: Ընդ որում, պետք է նշեմ, որ F-16-երի թռիչքները դեպի Ադրբեջան իրականացվել են Վրաստանի տարածքով», – ասաց Գարիկ Մովսեսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ