23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Թանկացել է միսը, ալկոհոլային խմիչքը, ծխախոտը, հացաբուլկեղենն ու ձավարեղենը․ Ժողովուրդ

Հայաստանում այս տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 0.8 տոկոս գնանկում: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ այն հիմնականում պայմանավորվել է մրգի՝ 9.9, եւ բանջարեղենի՝ 4.8 տոկոս գնանկումով: Օրաթերթը տեղեկեցավ, որ մրգի շուկայում սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, արձանագրված գնանկումը կազմել է 9.9 տոկոս:

Օրինակ՝ սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, էժանացել է ձուկը եւ ծովամթերքը, սուրճը, թեյը եւ կակաոն: Մեկ ամսվա ընթացքում թանկացել է շաքարավազը, այն էլ՝ 9.6 տոկոսով: Նույն պատկերն է նաեւ կաթնամթերքի, պանրի եւ հավկիթի շուկաներում. այս դեպքում գնաճը կազմել է 4 տոկոս: Միայն ձվի գինը մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 19.5 տոկոսով:

Օրաթերթը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ մսամթերքի շուկայում եւս թանկացում է արձանագրվել 1 տոկոսի չափով: Արձանագրենք, որ սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, հանրապետությունում թանկացել է նաեւ ալկոհոլային խմիչքը, ծխախոտը՝ 0.1, հացաբուլկեղենն ու ձավարեղենը 0.3 տոկոսով։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ